Euronet-ն ընդլայնում է պրոդուկտների շարքը՝ ձեռք բերելով CoreCard-ը $248 միլիոնով

11.08.2025 | 10:18 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Euronet գլոբալ վճարային ընկերությունը վերջնական համաձայնագիր է կնքել վարկային տեխնոլոգիական լուծումներ մատակարարող ամերիկյան CoreCard Corporation-ը ձեռք բերելու վերաբերյալ։

CoreCard-ի ձեռքբերման արժեքը գնահատվում է շուրջ $248 միլիոն կամ $30 ընկերության մեկ բաժնետոմսի համար։ Ընկերությունները նախատեսում են գործարքն ավարտել մինչեւ 2025 թվականի ավարտը։

2001 թվականի հիմնադրված CoreCard-ը կառավարում է  վարկային քարտերի թողարկման եւ մշակման հարթակը: Այն տրամադրում է քարտերի կառավարման եւ գործարքների մշակման գործիքներ՝ քարտային տարբեր պրոդուկտներին աջակցելու համար, ներառյալ՝ կանխավճարային, վերաթողարկվող վարկային, դեբետային եւ սեփական ապրանքանիշով քարտեր։

Գործարքի շրջանակում Euronet-ն իր պրոդուկտների պորտֆելին կավելացնի CoreCard-ի վարկային քարտերի թողարկման եւ մշակման տեխնոլոգիան, քանի որ ընկերությունը ձգտում է ընդլայնել իր ներկայությունը ԱՄՆ-ում եւ դիվերսիֆիկացնել եկամտի կառուցվածքը։

Ինտեգրացիան կլրացնի Euronet-ի ներկայիս կենտրոնացումը վարկային եւ դեբետային քարտերի մշակման, դրամական փոխանցումների, արժույթի փոխանակման եւ բանկոմատների սպասարկման վրա։

Euronet-ի նախագահ եւ գլխավոր տնօրեն Մայքլ Ջ. Բրաունն ասել է, որ այս ձեռքբերումը «կլինի երկարաժամկետ աճի կատալիզատոր, եւ մենք ակնկալում ենք, որ այն կավելանա գործարքի կնքումից հետո առաջին ամբողջական տարվա ընթացքում»։

 «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 

Դիտում՝ 14703
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW