Klarna-ն դիտարկում է այս աշնանը IPO անցկացնել

04.08.2025 | 16:04 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Klarna #BNPL IPO
«Գնիր հիմա, վճարիր հետո» (buy now, pay later, BNPL) ձեւաչափով աշխատող շվեդական Klarna ֆինտեխ հսկան եւ նրա խորհրդատուները պատրաստվում են դուրս գալ բորսա ընթացիկ տարվա սեպտեմբերին կամ հոկտեմբերին: 

Այս մասին հաղորդում է Sky News-ը, վկայակոչելով ծառայողական գրությունը: Այնուամենայնիվ, դեռեւս հստակ որոշում չի կայացվել. այս քայլը սպասվում է միայն այն դեպքում, եթե շուկայական պայմանները նպաստավոր լինեն։

Ապրիլին շվեդական ընկերությունը դադարեցրեց իր սովորական բաժնետոմսերը Նյու Յորքի ֆոնդային բորսայում տեղաբաշխելու ծրագրերը՝ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված մաքսատուրքերի պատճառով առաջացած շուկայական անկայունության ֆոնին։

Ընկերությունը ձգտում էր ներգրավել մոտ $1 միլիարդ՝ $15 միլիարդ շուկայական կապիտալիզացիայով։

BNPL-ի ոլորտում լինելով առաջամարտիկ՝ Klarna-ն ակտիվորեն դիվերսիֆիկացնում է իր բիզնեսը: Անցած շաբաթ ընկերությունը Մեծ Բրիտանիայի ֆինանսական կարգավորման եւ վերահսկողության վարչությունից (FCA) ստացավ էլեկտրոնային փող թողարկելու լիցենզիա՝ պայմաններ ստեղծելով մանրածախ բանկային ծառայությունների վրա լայնածավալ հարձակման համար:

 «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 12590
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW