Anthropic-ը Claude-ի հիման վրա ֆինանսական վերլուծության լուծում է գործարկել

21.07.2025 | 14:43 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
Anthropic ընկերությունը ֆինանսական վերլուծության նոր լուծում է գործարկել:

Anthropic-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ լուծումը «միավորում է ֆինանսական տվյալները մեկ ինտերֆեյսում՝ շուկայական հոսքերից մինչև Databricks եւ Snowflake տիպի պլատֆորմներում պահվող ներքին տվյալները»:

Տվյալների աղբյուրները կարելի է անմիջապես ստուգել հիպերհղումների միջոցով՝ տեղեկատվությունը մի քանի աղբյուրների միջոցով համեմատելու հնարավորությամբ:

«Սա ստեղծում է ֆինանսական տվյալների վերլուծության առավել հուսալի եղանակ: Տեղեկատվությունը ստուգվում է տարբեր աղբյուրների միջոցով՝ անճշտությունները նվազեցնելու համար, իսկ բարդ վերլուծությունը, որը սովորաբար ժամեր է տեւում, կատարվում է րոպեների ընթացքում»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Լուծումը հիմնված է Anthropic-ի չորրորդ սերնդի Claude AI օգնականի վրա:

 «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 11800

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW