Hertha. Անգլիայի բանկը փորձարկում է ԱԲ-ն վճարային խարդախությունների հայտնաբերման համար

13.06.2025 | 10:42 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
Անգլիայի բանկի եւ Լոնդոնի BIS նորարարական կենտրոնը համատեղ նախագիծ են իրագործում, որի նպատակն է արհեստական բանականության (ԱԲ) կիրառմամբ մանրածախ վճարային համակարգերում իրական ժամանակում ֆինանսական հանցագործությունների օրինաչափությունների հայտնաբերումը։

Փորձարկումներն իրականացվել են Hertha նախագծի շրջանակներում մշակված սինթետիկ գործարքների տվյալների սիմուլյացված բազայի միջոցով։ Այն ներառում է տվյալներ 1.8 միլիոն բանկային հաշիվների եւ 308 միլիոն գործարքների մասին։ Տվյալների բազան ստեղծվել է առաջադեմ ԱԲ մոդելի միջոցով, որը կարողանում է ընդօրինակել իրական գործարքների օրինաչափությունները։

Նախագծին մասնակցած բանկերն ու վճարային համակարգերը հայտնաբերել են 12%-ով ավելի շատ կասկածելի հաշիվներ, քան կկարողանային գտնել ավանդական մեթոդներով։ Փորձարկումը հատկապես արժեքավոր էր ֆինանսական հանցագործությունների նոր սխեմաների հայտնաբերման առումով՝ 26%-ով բարելավելով բացահայտման մակարդակը։

 «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 9364

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW