Barclays բանկը Լոնդոնում նորարարական հանգույց է հիմնել` համագործակցելով տեխնոլոգիական ոլորտի գործընկերների հետ, ներառյալ Microsoft-ն ու Nvidia-ն:Նոր հանգույցը կնպաստի արհեստական բանականության, Deep tech-ի եւ նորարարական տնտեսության ոլորտներում ստարտապների կոմերցիոն աճին՝ ընկերությունների հիմնադիրներին, ոլորտային փորձագետներին եւ ներդրողներին միավորելու միջոցով:Կենտրոնը աշխատանքային տարածք կտրամադրի 150 առաջադեմ տեխնոլոգիական ընկերությունների համար եւ կապահովի հասանելիություն աճի ծրագրերին:Barclays-ի կորպորատիվ բանկինգի ղեկավար Հաննա Բեռնարդը նշել է.«Մեծ Բրիտանիայի նորարարական էկոհամակարգը աշխարհի լավագույններից է, բայց մենք չենք կարող մեզ թույլ տալ պարզապես վայելել այդ դափնիները: Ոլորտի առանցքային խաղացողները պետք է միավորվեն օգնելու աճեցնել եւ զարգացնել տեխնոլոգիական ձեռներեցների հաջորդ ալիքը: Նորարարական հանգույցը կարեւոր դեր կխաղա այս գործընթացին նպաստելու հարցում: Մեր նորարարական բանկային գործունեության մասնագետները պատրաստ են անհատական աջակցություն տրամադրել հիմնադիրներին, օգնելով նրանց ներգրավել կապիտալ, զարգացնել բիզնես հմտություններ եւ արագացնել աճը»: «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 3834