Visa-ն ներդրում է կատարել Mynt ծախսերի կառավարման հարթակում

16.05.2025 | 10:41 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
Visa-ն ներդրում է կատարել ծախսերի կառավարման շվեդական Mynt ընկերությունում։

Visa-ի հետ գործընկերությունը Mynt-ին հնարավորություն կտա բավարարել փոքր եւ միջին բիզնեսների արդյունավետ ծախսերի կառավարման աճող պահանջարկը։

Ներդրումը Mynt-ի B շարքի ֆինանսավորման փուլի մի մասն է՝ ընկերությունը գնահատվել է 175 միլիոն եվրո։

Վերջին 12 ամիսների ընթացքում ընկերությունը ցուցաբերել է կայուն աճ՝ իր հաճախորդների բազան 3 000-ից ընդլայնելով մինչեւ 12 000 ՓՄՁ:

Ներդրումը կօգնի Mynt-ին դուրս գալ եվրոպական եւ Մեծ Բրիտանիայի շուկաներ եւ ընդլայնել իր պրոդուկտների տեսականին։

Mynt-ը նաեւ Visa-ի վերավաճառող գործընկեր կդառնա, Visa-ն էլ, իր հերթին, Mynt-ի SaaS արտադրանքը անմիջապես կառաջարկի թողարկողներին։

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 16765

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW