Շվեյցարական Taurus բլոկչեյն ստարտափը 35 բանկ է միավորել թվային ակտիվների միջբանկային ցանցում, հաղորդում է Finextra-ն։Ցանցն օգտագործում է Taurus-ի կապերը համաշխարհային բանկերի եւ մարկետմեյքերների հետ (օրինակ՝ Deutsche Bank-ի եւ State Street-ի)՝ ստեղծելու էկոհամակարգ, որտեղ ֆինանսական հաստատությունները պահպանում են վերահսկողությունը իրենց ակտիվների նկատմամբ՝ միմյանց հետ ուղղակիորեն էլեկտրոնային եղանակով գործակցելիս:Ցանցի անդամների թվում են Arab Bank Switzerland-ը, Capital Union Bank-ը, Flowdesk-ը, ISP Group-ը, Misyon Bank-ը եւ Swissquote-ը: Ակնկալվում է, որ այլ խոշոր ֆինանսական հաստատություններ ցանցին կմիանան 2025 թվականի առաջին կիսամյակում:Պլատֆորմի շրջանակներում մասնակիցները կարող են միջոցներ կամ ակտիվներ գրավադրել այլ մասնակիցներին ակնթարթային վարկեր տրամադրելու համար: Բանկերը նաեւ կարող են օգտագործել իրենց հաշվեկշիռը՝ ցանցի այլ անդամների կողմից նախաձեռնված սինդիկացված վարկերին մասնակցելու համար:Arab Bank Switzerland-ի գործադիր տնօրեն Ռանի Ջաբանը նշել է, որ «Taurus ցանցը թույլ է տալիս մեզ ապահով համագործակցել այլ ֆինանսական հաստատությունների հետ՝ պահպանելով լիակատար վերահսկողությունը մեր գործառնությունների նկատմամբ»:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 4770