Լիտվան Revolut-ին տուգանել է 3,5 միլիոն եվրոյով

09.04.2025 | 10:30 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
Լիտվայի կենտրոնական բանկը Revolut-ին տուգանել է 3,5 մլն եվրոյով փողերի լվացման կանխարգելման ոլորտում խախտումների համար, հաղորդում է Reuters-ը։

Բրիտանական ֆինտեխ ընկերությունը Եվրամիությունում գործում է լիտվական լիցենզիայի ներքո եւ վերահսկվում է եվրոպական եւ Լիտվայի կենտրոնական բանկերի կողմից:

Տուգանքը հաջորդել է հերթական ստուգմանը, որի ժամանակ «հայտնաբերվել են խախտումներ եւ թերություններ գործարար հարաբերությունների եւ գործունեության մոնիտորինգի հարցում»:

«Այս խախտումները հանգեցրել են նրան, որ բանկը գործնականում ոչ միշտ է պատշաճ կերպով նույնականացրել հաճախորդների կողմից իրականացված կասկածելի դրամական գործարքները կամ գործառնությունները», - ասվում է Լիտվայի Կենտրոնական բանկի հայտարարության մեջ:

Դրանում նշում է, որ Revolut-ն ընդունել է խախտումներն ու թերությունները եւ միջոցներ է ձեռնարկել դրանք վերացնելու ուղղությամբ։

Reuters-ի փոխանցմամբ՝ սա Լիտվայի կենտրոնական բանկի կողմից երբեւէ նշանակված ամենամեծ տուգանքն է։

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 12125

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW