HSBC-ն գործարկում է էլ.առեւտրի վարկավորման նոր լուծումներ

18.03.2025 | 09:31 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#HSBC
HSBC-ն կօգտագործի ամերիկյան B2B վճարումների մատակարար TreviPay-ի լուծումները՝ կորպորատիվ հաճախորդների համար թվային գնումների գործընթացը բարելավելու նպատակով:

Բանկը կօգտագործի TreviPay-ի «պատվերից մինչեւ վճարում» տեխնոլոգիան՝ օգնելու ընկերություններին ներդնել առեւտրային վարկավորման հասանելիությունը իրենց առցանց վաճառքի հարթակներում, ինչպես նաեւ հաշիվների կառավարման, գնորդների ստուգման գործընթացների եւ դեբիտորական պարտքերի ֆինանսավորման համար:

HSBC-ն եւ TreviPay-ը նշել են, որ այս գործիքները «կօգնեն ընկերություններին բարելավել դրամական հոսքը՝ դեբիտորական պարտքի շրջանառության ժամանակահատվածի կրճատման եւ ռեսուրսների բաշխման օպտիմալացման միջոցով»:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 809
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW