Binance-ը MGX-ից կրիպտոարժույթով $2 մլրդ ներդրումներ կստանա

17.03.2025 | 10:04 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Binance #MGX
Կրիպտոարժույթի բորսա Binance-ը Աբու Դաբիից արհեստական բանականության և առաջատար տեխնոլոգիաների ներդրող MGX-ից կստանա $2 միլիարդի ներդրումներ:

Ներդրումը կարվի ստեյբլքոիններով: Սա կլինի պատմության մեջ կրիպտոարժույթով ամենախոշոր ներդրումը և Binance-ի համար առաջին ինստիտուցիոնալ ներդրումը:

MGX-ը նաև փոքրամասնական բաժնեմաս կստանա Binance-ում:

MGX-ի գլխավոր տնօրեն Ահմեդ Յահյան հայտարարել է, որ Binance-ում ներդրումները «վկայում են թվային ֆինանսների համար բլոկչեյնի վերափոխիչ ներուժը առաջ մղելու մեր հանձնառության մասին»:

Binance-ի 5000 աշխատակիցներից 1000-ը տեղակայված են ԱՄԷ-ում:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 12722

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW