Mercury-ն ֆինանսավորման նոր փուլ կանի՝ $3 մլրդ-ը գերազանցող գնահատմամբ

14.02.2025 | 15:06 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
Ամերիկյան Mercury Technologies ֆինտեխ ընկերությունը, որը մասնագիտացած է ստարտափների համար բանկային ծառայությունների ոլորտում, բանակցություններ է վարում Sequoia Capital-ի գլխավորությամբ ֆինանսավորման նոր փուլի համար:

Bloomberg-ի աղբյուրների տվյալներով՝ ֆինանսավորումը կարող է կազմել «հարյուր միլիոնավոր դոլարներ»՝ ընկերության $3 մլրդ-ը գերազանցող գնահատմամբ:

2021 թվականին Coatue գլխավորությամբ $120 միլիոն արժեքով Series B փուլի ընթացքում ընկերության գնահատումը կազմել էր $1,6 մլրդ:

2017 թվականին հիմնադրված Mercury-ն ստարտափներին առաջարկում է ֆինանսական գործիքների փաթեթ, ներառյալ ծախսերի կառավարման ծրագրակազմը, հաշիվ-ապրանքագրերի եւ վճարման լուծումներ, ֆիզիկական կրեդիտային քարտ եւ առցանց բանկինգ անհատների եւ բիզնեսի համար:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 26230

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW