Հնդկաստանը բացառիկ դոմեններ կգործարկի բանկերի համար

12.02.2025 | 15:02 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Հնդկաստան #դոմեն #բանկեր
Հնդկաստանը նոր դոմեններ է գործարկում բանկերի եւ ֆինանսական ծառայությունների այլ մատակարարների համար՝ կիբեռհանցագործության դեմ պայքարելու նպատակով, հաղորդում է Finextra.com-ը:

Հնդկաստանի պահուստային բանկը հայտարարել է, որ ապրիլից երկրի վարկատուների համար կգործարկի նոր բացառիկ դոմեն՝ «.bank.in»: Դրան կհաջորդի «.fin.in» դոմենը՝ նախատեսված ոչ բանկային ֆինանսական ընկերությունների համար:

«Այս նախաձեռնության նպատակն է նվազեցնել կիբեռանվտանգության սպառնալիքները եւ վնասակար գործողությունները, ինչպիսին է ֆիշինգը, ինչպես նաեւ օպտիմալացնել անվտանգ ֆինանսական ծառայությունները՝ դրանով իսկ բարձրացնելով թվային բանկինգի եւ վճարային ծառայությունների նկատմամբ վստահությունը», - ասվում է Հնդկաստանի պահուստային բանկի հայտարարության մեջ:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 25944

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW