Kaspi.kz-ն ձեռք է բերել թուրքական Hepsiburada մարքեթփլեյսը

06.02.2025 | 10:01 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
Ղազախստանյան Kaspi.kz-ը ֆինտեխ հոլդինգը ձեռք է բերել թուրքական Hepsiburada մարքեթփլեյսի բաժնետոմսերի հսկիչ փաթեթը:

Գործարքի գինը կազմել է $1,127 միլիարդ, որից $600 միլիոնը վճարվել է անմիջապես, իսկ մնացած $526,9 միլիոնը պետք է վճարվի վեց ամսվա ընթացքում:

Hepsiburada-ն հիմնադրվել է 2000 թվականին։ 2021 թվականին ընկերությունը IPO էր անցկացրել ամերիկյան Nasdaq ֆոնդային բորսայում։ Տեղաբաշխման ծավալը կազմել էր $740 մլն։

Kaspi.kz-ը միավորում է Kaspi Bank-ը, Kaspi Store մարքեթփլեյսը, Kaspi Pay վճարային համակարգը եւ Kaspi Travel-ը:

2024 թվականին Kaspi.kz-ն IPO էր անցկացրել Nasdaq-ում, տեղաբաշխման ծավալը կազմել է $1 միլիարդ։

Kaspi.kz-ի հասույթը 2024 թվականին կազմել էր $4,2 միլիարդ դոլար, զուտ շահույթը՝ $1,87 միլիարդ:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 41703

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW