Visa-ն դարձել է X Money դրամապանակի առաջին գործընկերը, որը կթողարկի X (նախկին Twitter) սոցիալական ցանցը։Հարթակը հասանելի կլինի X Money-ի ԱՄՆ-ի օգտատերերի համար։Visa-ի հայտարարության մեջ նշվում է, որ իրենց հարթակը «օգտատերերին հնարավորություն կտա իրական ժամանակում լիցքավորել հաշիվները եւ գումար փոխանցել իրենց դեբետային քարտի միջոցով»։X-ի գլխավոր տնօրեն Լինդա Յաքարինոն հայտարարել է, որ X Money ծառայությունը «կգործարկվի այս տարվա ընթացքում»։«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 23522