TBC Uzbekistan-ը թվային լուծում է գործարկել փոքր եւ միջին բիզնեսի համար

18.12.2024 | 10:13 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
TBC Uzbekistan-ը՝ Լոնդոնում գործող TBC Bank Group-ի թվային դուստր ձեռնարկությունը, գործարկել է TBC Business-ը՝ առաջին ամբողջությամբ թվային բանկային լուծումը Ուզբեկստանում, որն ուղղված է փոքր եւ միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) եւ անհատ ձեռներեցներին:

Ընկերությունը նշել է, որ այս քայլը «TBC-ի պրոդուկտների պորտֆելի ընդլայնման, հաճախորդների նոր սեգմենտներ ներգրավելու եւ լրացուցիչ եկամուտների հոսքեր ստեղծելու ավելի լայն ռազմավարության մաս է կազմում»:

TBC Business-ն առաջարկում է ֆինանսական ծառայությունների լայն տեսականի ՓՄՁ-ների համար, ներառյալ կորպորատիվ հաշիվների կառավարումը, շուրջօրյա վճարման օպցիաները, կոմունալ ծառայությունների, հարկերի եւ տուրքերի վճարումը եւ այլն:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 21687

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW