2023-ին Revolut-ը ռեկորդային ցուցանիշներ է ապահովել

08.07.2024 | 09:53 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Revolut #fintex
Revolut-ը 2023 թվականին ունեցել է $545 միլիոնի ռեկորդային շահույթ, ինչը կարող է օժանդակել Մեծ Բրիտանիայի բանկային լիցենզիա ստանալու իր երկարաժամկետ ջանքերին, հաղորդում է Finextra.com-ը:

Revolut խմբի եկամուտն աճել է 95%-ով՝ 2022 թվականի $1,1 միլիարդից մինչեւ անցած տարվա $2,2 մլրդ, ինչին նպաստել են հաճախորդների ռեկորդային ներգրավվածությունը եւ բարձր տոկոսադրույքները:

Մեկ տարվա ընթացքում Revolut-ը ներգրավվել է մոտ 12 միլիոն նոր հաճախորդ ամբողջ աշխարհում, ինչն ընկերության պատմության մեջ ամենաբարձր աճն է տարվա կտրվածքով: 2023 թվականին բաժանորդների ընդհանուր թիվը հասել է 38 միլիոնի:

Շահույթի աճին նպաստել է նաեւ այն, որ ավելի շատ հաճախորդներ սկսել են օգտվել Revolut-ի ծառայություններից վճարովի բաժանորդագրությունների միջոցով՝ վճարովի պլան ընտրող հաճախորդների թվի աճը կազմել է 41%:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 10289
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW