Թվային վճարումների ոլորտում գործող ասիական Pine Labs ստարտափը նախատեսում է $1 միլիարդ ներգրավել Հնդկաստանում նախնական հրապարակային առաջարկի ընթացքում (IPO):Bloomberg-ը հաղորդում է, որ Pine Labs-ը մտադիր է արժեթղթերի սկզբնական ցուցակման արդյունքում հասնել $6 միլիարդի գնահատման: IPO-ի շրջանակներում ընկերությունը կարող է վաճառել ինչպես նոր, այնպես էլ գոյություն ունեցող բաժնետոմսերը, ինչպես նաեւ անցկացնել ֆինանսավորման փուլ: Այնուամենայնիվ, IPO-ի պլանները նախնական են, եւ դրա մանրամասները կարող են փոխվել, ավելացրել են Bloomberg-ի աղբյուրները:Pine Labs IPO-ն կարող է դառնալ խոշորագույնը հնդկական ֆինտեխ ընկերությունների շրջանում 2021 թվականից ի վեր՝ այն ժամանակ One97 Communications ընկերությունը ցուցակման ընթացքում ներգրավել էր մոտ $2,5 միլիարդ:Հնդկաստանի ֆոնդային շուկան IPO-ի բում է ապրում։ 2024 թվականի սկզբից Հնդկաստանում նախնական առաջարկների միջոցով ներգրավված միջոցների ընդհանուր ծավալը կազմել է մոտ $7 միլիարդ, ինչը երեք անգամ գերազանցում է ամբողջ 2023 թվականի ցուցանիշը:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 8191