Uzum-ը դարձել է Ուզբեկստանի առաջին «միաեղջյուրը»

27.03.2024 | 09:50 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
Uzum էկոհամակարգը, որը միավորում է առցանց գնումների հարթակը, ֆինտեխը եւ սննդի առաքումը, ներգրավել է $114 միլիոնի ֆինանսավորում՝ դառնալով Ուզբեկստանի առաջին «միաեղջյուր» ընկերությունը՝ $1,16 միլիարդ գնահատմամբ:

Uzum-ը նախատեսում է ստացված ֆինանսավորման երկու երրորդը ծախսել ֆինտեխի վրա, իսկ մեկ երրորդը՝ էլեկտրոնային առեւտրի վրա: Նախատեսվում է նոր պրոդուկտներ գործարկել ֆիզիկական անձանց, ինչպես նաեւ փոքր եւ միջին ձեռնարկությունների վարկավորման համար, ինչպես նաեւ ներդրումներ կատարել սեփական ՏՏ եւ լոգիստիկ ենթակառուցվածքներում։

2023 թվականի հոկտեմբերին Uzum-ը հայտարարել էր, որ միջազգային ներդրումային հիմնադրամների հետ համատեղ մտադիր է մոտ $300 միլիոն ներդնել Ուզբեկստանի թվային էկոհամակարգի զարգացման համար։

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 13075

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW