HSBC-ն եւ HKSTP-ը «միջազգային ֆինտեխ միջանցք» կկառուցեն
20.03.2024 | 10:04 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ scmp.com

HSBC-ն եւ HKSTP-ը ստորագրել են եռամյա համաձայնագիր՝ իրենց ռեսուրսները, փորձը եւ ցանցերը համատեղ օգտագործելու վերաբերյալ:
Գործընկերությունը առաջին «պետական-մասնավոր համագործակցությունն է քաղաքի ամենամեծ նորարարության եւ տեխնոլոգիական էկոհամակարգի եւ առաջատար համաշխարհային բանկի միջեւ», ասվում է ընկերությունների հայտարարության մեջ:
Գործընկերության շրջանակներում HSBC-ն եւ HKSTP-ը կկառուցեն «միջազգային ֆինտեխ միջանցք», որը կապահովի համագործակցությունը հոնկոնգյան ֆինտեխ ընկերությունների եւ համաշխարհային գործընկերների միջեւ եւ ընկերություններին կներգրավի քաղաքում տեղակայվելու համար:
Այլ առաջնային ոլորտները ներառում են ֆինտեխ ընկերություններին ներդրումային հնարավորությունների տրամադրումը եւ ֆինանսական ծառայությունների մատուցումը:
Մասնավորապես, HSBC-ն ֆինանսավորման եւ ներդրումային հնարավորություններ կտրամադրի HKSTP-ի կողմից առաջադրված առնվազն 50 ֆինտեխ ընկերությունների: Բանկը նաեւ անհատականացված ֆինանսական ծառայություններ կառաջարկի HKSTP էկոհամակարգում գործող ֆինտեխ ընկերություններին:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: