Mastercard-ը գործարկում է Smart Subscriptions լուծումը

14.03.2024 | 09:48 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
Mastercard-ը գործարկում է Smart Subscriptions լուծումը, որը հեշտ ինտեգրվում է սպառողների բանկային հավելվածներին:

Smart Subscriptions դուրս է գալիս կառավարման հիմնական գործառույթների սահմաններից եւ առաջարկում լրացուցիչ հնարավորություններ՝ ծախսերի անհատականացված վերլուծություն, ծախսերի դասակարգում, անհատականացված առաջարկներ եւ այլն: Օգտագործելով Mastercard Subscriptions Control լուծումը՝ Smart Subscriptions-ը սպառողներին թույլ է տալիս հեշտությամբ չեղարկել, դադարեցնել եւ թարմացնել բաժանորդագրությունները:

Mastercard-ի հարցման համաձայն՝ սպառողների շրջանում մեծ հետաքրքրություն կա այն գործիքների նկատմամբ, որոնք ավելի դյուրին են դարձնում բաժանորդագրությունների կառավարումը:

Ներկայում Smart Subscriptions-ը  փորձարկում է անցնում ԱՄՆ-ում: Ակնկալվում է, որ այս տարվա ընթացքում այն կներկայացվի նաեւ նոր շուկաներում:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 12075

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW