Ղազախական Kaspi բանկի բաժնետերերը կարող են մինչեւ $900 միլիոն ներգրավել

17.01.2024 | 14:16 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Kaspi.kz
Ղազախական առցանց Kaspi.kz բանկը հայտարարել է road show-ի մեկնարկի մասին՝ ամերիկյան Nasdaq բորսայում ամերիկյան դեպոզիտար բաժնետոմսերի (ADS) նախնական առաջարկի (IPO) շրջանակներում:

Ֆինտեխ ընկերությունը նախատեսում է ցուցակել 9 միլիոն ADS:

Արժեթղթերը կվաճառեն Kaspi-ի ներկա սեփականատերեր Վյաչեսլավ Կիմը եւ Միխայիլ Լոմտաձեն, ինչպես նաեւ Asia Equity Partners հիմնադրամը (վերահսկվում է Baring Vostok Capital Partners-ի կողմից):

Kaspi-ի արժեթղթերն արդեն վաճառվում են Ղազախստանի ֆոնդային բորսայում (KASE) եւ Լոնդոնի ֆոնդային բորսայում (LSE):

Տեղաբաշխումը Լոնդոնում տեղի էր ունեցել 2020 թվականին, այն ժամանակ բանկի բաժնետերերը ներգրավել էին $1 միլիարդ:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 12700

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW