Բեռլինում տեղակայված Trade Republic նեոբրոքեր ստացել է բանկային գործունեության ամբողջական լիցենզիա Եվրոպական կենտրոնական բանկից՝ ինչը թույլ կտա ընդլայնել ընկերության ֆինանսական ծառայությունների շրջանակը։Լիցենզիան թույլ կտա Trade Republic-ին, որը նախկինում կառավարում էր հաճախորդների միջոցները Deutsche Bank-ի, JP Morgan-ի եւ Citibank Europe-ի միջոցով, ինքնուրույն աշխատել ավանդների հետ եւ հիմնադրել սեփական վարկային բիզնես:2021 թվականին $ 5,3 միլիարդ գնահատված Trade Republic-ն առաջարկում է առեւտրային եւ խնայողական պրոդուկտների լայն տեսականի, ներառյալ առանց միջնորդավճարի առեւտուրը մանրածախ ներդրողների համար:«Ամբողջական լիցենզիան նոր էջ է բացում Trade Republic-ի համար։ Մեր հաճախորդների մեծ մասը դեռեւս գտնվում է իրենց ֆինանսական ճանապարհորդության սկզբնական փուլում, եւ բանկային լիցենզիան մեզ հնարավորություն կտա աջակցել նրանց հաջորդ տասնամյակների ընթացքում», - ասել է Trade Republic-ի համահիմնադիր Քրիստիան Հեքլերը:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 9727