Հնդկաստանում կգործարկվի առաջին անհամար վարկային քարտը

12.10.2023 | 11:00 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Fibe ընկերությունը եւ Axis Bank-ը Հնդկաստանում կգործարկեն առաջին անհամար վարկային քարտը:

Fibe Axis Bank ֆիզիկական վարկային քարտը իր վրա չի պարունակի ավանդական տվյալներ՝ համար, գործողության ժամկետ, CVV կոդ:

Նշվում է, որ այս մոտեցումը զգալիորեն կնվազեցնի անձնական տվյալների գողության կամ քարտապանների մասին տեղեկատվության չարտոնված հավաքագրման վտանգը: Հաճախորդները կարող են կառավարել իրենց վարկային քարտը Fibe հավելվածի միջոցով:

Fibe-ը, որը նախկինում հայտնի էր որպես EarlySalary, Հնդկաստանի առաջատար սպառողական ֆինանսական հավելվածն է՝ ուղղված երիտասարդ սպառողներին:

Axis Bank-ը Հնդկաստանի խոշորագույն մասնավոր բանկերից մեկն է։

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 

Դիտում՝ 15110

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW