Mastercard-ը եւ Fintech Saudi-ն գործընկեր են դարձել

07.09.2023 | 18:10 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Mastercard #Fintech Saudi
Mastercard-ը եւ Fintech Saudi կազմակերպությունը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ Սաուդյան Արաբիայի ֆինտեխ արդյունաբերության աճին եւ զարգացմանը նպաստելու նպատակով:

Կիրառելով Mastercard-ի փորձը ու լուծումները՝ սաուդյան ֆինտեխ ընկերությունները աջակցություն կստանան իրենց բիզնեսը ծավալելու եւ զարգացնելու համար:

«Փոքր եւ միջին բիզնեսների համար դառնալով գլոբալ տեխնոլոգիաների եւ նորարարության կենտրոն՝ Սաուդյան Արաբիան հաջողությամբ կառուցում է դինամիկ ֆինտեխ էկոհամակարգ, իսկ հաջողության հիմք է ծառայում նվիրվածությունը անկանխիկ տնտեսությանը: Fintech Saudi-ի հետ համագործակցությունը մեզ հնարավորություն կտա ավելի լավ աջակցել նոր եւ գոյություն ունեցող ստարտափներին՝ տրամադրելով անվտանգ, նորարար եւ բազմազան վճարային լուծումներ եւ թվային ծառայություններ», - ասել է MENA Central տարածաշրջանում Mastercard-ի գործադիր տնօրեն Ադամ Ջոնսը:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 13175
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW