Netcraft-ը ներգրավել է ավելի քան $100 միլիոն

19.07.2023 | 14:17 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Netcraft
Netcraft-ը՝ կիբերհանցագործությունների հայտնաբերման եւ կանխարգելման ոլորտում մասնագիտացող ընկերությունը, ներգրավել է ավելի քան $100 միլիոն:

Միջոցներն ընկերությունը ստացել է Spectrum Equity ներդրումային ընկերությունից, որը կենտրոնացած է ինտերնետային ծրագրային ապահովման եւ տվյալների փոխանցման ծառայություններ ապահովվող ընկերությունների վրա:

Netcraft-ի ծառայությունները ներառում են կիբերհանցագործությունների հայտնաբերում եւ կանխարգելում՝ օգտագործելով նորարարական տեխնոլոգիական հարթակ, որն ավտոմատացնում է կիբերհանցագործներին չեզաքացնելու գործընթացը:

Spectrum Equity-ի միջոցներով Netcraft-ը մտադիր է արագացնել աճի եւ գլոբալ ընդլայնման իր ռազմավարական ծրագրերը:

Netcraft-ի հիմնադիր Մայք Փրեթջոնն ասել է. «Շնորհակալ եմ գործընկերներիս եւ մեր հաճախորդներին, ովքեր օգնել են Netcraft-ին աճել եւ ծառայություններ մատուցել աշխարհի խոշորագույն բիզնեսներին, ինչպես նաեւ կառավարություններին»:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 18881

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW