Խոցելիության խնդիրը Revolut-ին $20 միլիոնի կորուստ է պատճառել

12.07.2023 | 16:29 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Revolut
2022 թվականին Revolut-ը անվտանգության լուրջ խնդրի է բախվել, որն ընկերությանը $ 20 միլիոն դոլարի կորուստ է պատճառել: Ինչպես հայտնում է Financial Times-ը, խնդիրը վճարումների մշակման համակարգում առկա խոցելիությունն էր։

Այն առաջացել էր Revolut-ի ամերիկյան եւ եվրոպական համակարգերի միջեւ անհամապատասխանության հետեւանքով՝ հանգեցնելով համակարգային սխալի: Մասնավորապես, որոշ գործարքների մերժման դեպքում միջոցները փոխհատուցվել էին Revolut-ի սեփական ռեսուրսների հաշվին:

Դրանից օգտվել էին հանցավոր խմբավորումները՝ մշակելով սցենարներ, երբ թանկարժեք գնումները մերժվում էին՝ հանգեցնելով չհիմնավորված փոխհատուցումների:

Բացն առաջին անգամ նկատվել էր 2021-ի վերջին ԱՄՆ-ում Revolut-ի գործընկեր բանկերից մեկի կողմից եւ շտկվել էր 2022-ի գարնանը: Խոցելիության հետեւանքով ընկերությունը զրկվել էր ընդհանուր առմամբ $ 23 միլիոն, սակայն գումարի մի մասը հաջողվել էր վերականգնել:

Revolut-ը դեռեւս հրապարակայնորեն չի մեկնաբանել խնդիրը:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 33107

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW