Checkout.com-ը լիցենզիա է ստացել ԱՄԷ Կենտրոնական բանկից

24.05.2023 | 11:16 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Checkout.com #Արաբական Միացյալ Էմիրությունների Կենտրոնական բանկ
Checkout.com-ը դարձել է առաջին գլոբալ վճարային հարթակը, որը ստացել է Արաբական Միացյալ Էմիրությունների Կենտրոնական բանկի մանրածախ վճարումների ծառայությունների լիցենզիան:

Այս ձեռքբերումն ամրապնդում է Checkout.com-ի դիրքերը Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանում, որտեղ այն արդեն մոտ մեկ տասնամյակ սպասարկում է այնպիսի ապրանքանիշերի, ինչպիսիք են Starbucks-ը եւ Western Union-ը:

Լիցենզիան Checkout.com-ին հնարավորություն է տալիս ներդնել իր համապարփակ վճարումների մոդելը ԱՄԷ-ում, որտեղ էլեկտրոնային առեւտրի շուկան մինչեւ 2025 թվականը կարող է հասնել $17 միլիարդի:

Checkout.com-ի վերջին պրոդուկտը վաճառողներին հնարավորություն է տալիս ավելի մեծ վերահսկողություն ունենալ իրենց վճարումների մշակման վրա: Սա կմեծացնի Checkout.com-ի կարողությունն օգնելու ապրանքանիշերին ընդլայնվել ԱՄԷ-ում եւ նրա սահմաններից դուրս:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 42830
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW