Experian-ը ֆինտեխ ոլորտում խարդախության դեմ պայքարի միջոց է գործարկել

11.05.2023 | 09:32 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Experian #խարդախությունների կանխարգելում
Ամերիկյան Experian ընկերությունն ԱՄՆ-ում գործարկել է իր Experian Hunter ցանցի Ֆինտեխ ոլորտի վրա կենտրոնացող տարբերակը, որի նպատակը խարդախությունների կանխարգելումն է:

Experian Hunter-ի այս նոր տարբերակը գործարկվում է ի պատասխան ֆինտեխ ոլորտում խարդախությունների աճին, ասված է ընկերության հաղորդագրության մեջ:

Ցանցը օգտատերերին հնարավորություն է տալիս հետեւել ֆինտեխ ոլորտի վարկառուների գործունեությանը եւ նվազեցնել հնարավոր խարդախության ռիսկերը:

Մասնավորապես, ցանցի մասնակիցները կարող են իրական ժամանակում կիսվել տեղեկություններով այն գործողությունների մասին, որոնք խարդախության տարրեր են պարունակում:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 76316

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW