Mastercard-ը եւ Դուբայի ֆինանսական կենտրոնը կխթանեն թվային վերափոխումը
26.04.2023 | 10:53 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ wealthandfinance-news.com

DIFC-ի եւ Mastercard-ի միջեւ համագործակցությունը սկսնակ եւ կայացած ֆինտեխ ընկերությունների համար հասանելի կդարձնի Mastercard-ի ցանցը, փորձը, գիտելիքները, ինչպես նաեւ DIFC-ի ֆինանսական էկոհամակարգը: Համագործակցությունը կկենտրոնանա նոր վճարային լուծումների եւ թվային ծառայությունների ստեղծման, ինչպես նաեւ գոյություն ունեցողների ընդլայնման վրա:
Mastercard-ի համագործակցությունը DIFC-ի հետ գալիս է ամրապնդելու ֆինանսական կենտրոնի ստեղծած առաջին համաշխարհային վենչուրային ստուդիայի՝ DIFC Launchpad-ի նպատակը՝ արագացնելու ԱՄԷ-ի ֆինանսական էկոհամակարգի աճը եւ ծառայելու որպես բիզնես խթան վենչուրային կենտրոնների համար:
Վենչուրային ստուդիաները հիմնում են ստարտափեր՝ օգնելով նրանց հայեցակարգի փուլից անցնել դեպի մեկնարկի փուլ՝ տրամադրելով կապիտալ եւ ուղղորդելով ինկուբացիոն շրջանի ընթացքում: Նրանք նաեւ օգնում են ստարտափերին աճել՝ օգտագործելով ներքին հնարավորությունները եւ արտաքին ցանցերը:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: