Nubank-ի համահիմնադիրը գլխավորել է ֆինտեխի թոփ 100 կանանց ցուցակը
15.04.2023 | 14:22 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ nu.com

Ցուցակում ընդգրկված 100 կանանցից 53-ը ներգրավված են ֆինանսական ծառայությունների ոլորտում, 27-ը՝ ինտերնետ ծառայություններում, ծրագրային ապահովման կամ ՏՏ ոլորտում, 10-ը՝ բանկային, 8-ը՝ ապահովագրական բիզնեսում։
Կանանցից 39-ը աշխատում է առնվազն 10 000 աշխատակից ունեցող կազմակերպություններում, 24 կայանք ընկերությունների հիմնադիր կամ համահիմնադիր են:
Քրիստինա Ժունքեյրան սովորել է Սան Պաուլոյի համալսարանում՝ արդյունաբերական ճարտարագիտություն ֆակուլտետում: Ավարտելուց հետո նա աշխատել է Boston Consulting Group-ում որպես խորհրդատու՝ միաժամանակ ձեռք բերելով մագիստրոսի կոչում տնտեսական եւ ֆինանսական մոդելավորման բնագավառում: 2007 թվականին ընդունվել է Չիկագոյի Հյուսիսարեւմտյան համալսարանի Քելոգի կառավարման դպրոց, որտեղ ստացել է MBA որակավորումը:
Դրանից հետո Ժունքեյրան վերադարձել է Բրազիլիա՝ աշխատանքի անցնելով երկրի ամենամեծ մասնավոր բանկային կազմակերպությունում՝ Unibanco-ում՝ որպես փոքր եւ միջին բիզնեսի վարչության ղեկավար: Երբ Unibanco-ն միավորվեց Ita-ի՝ Բրազիլիայի երկրորդ խոշոր մասնավոր բանկային ընկերության հետ, Քրիստինա Ժունքեյրան ստացավ ներդրումների կառավարչի պաշտոնը:
«Լավ տեղեկացված լինելով երկրի ֆինանսական հատվածի վիճակի մասին եւ հստակ իմանալով, թե ինչն է ուզում փոխել, հինգ տարի անց նա լքեց իր պաշտոնը՝ դառնալով Nubank-ի համահիմնադիր: Այսօր Nubank-ը աշխարհի ամենամեծ նեոբանկն է», - գրում է FinTech Magazine-ը:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Վերջին լուրեր
15.04.2025 | 16:34 Նորություններ
15.04.2025 | 11:57 Նորություններ
Ֆասթ Բանկը մասնակցել է DDF 2025-ին որպես ֆինանսական գործընկեր
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: