Մոսկվայում կանցկացվի «Ֆինտեխը նոր կոորդինատային համակարգում» կոնֆերանսը
12.04.2023 | 11:32 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /


Ապրիլի 19-ին «Կոմերսանտ»-ը Մոսկվայում կանցկացնի ՝ «Fintech-ը նոր կոորդինատային համակարգում. Զարգացման վեկտորներ» կոնֆերանսը։
«2022 թվականի իրադարձություններն իրենց շտկումներն են մտցրել: Ֆինանսական ոլորտը բախվում է նոր մարտահրավերների՝ անդրսահմանային վճարումների հետ կապված դժվարություններ, վճարային համակարգերի սահմանափակումներ, ֆինանսական ընկերությունների հավելվածների հեռացում օնլայն խանութներից, DDos հարձակումների թվի աճ»,- ասվում է կազմակերպիչների հաղորդագրության մեջ։
Կոնֆերանսում կքննարկվեն հետեւյալ թեմաները.
• Որքանո՞վ են պատժամիջոցային սահմանափակումներն ազդել Ռուսաստանում ֆինտեխ ոլորտի վրա: Ինչպե՞ս է ազդել արեւմտյան ՏՏ ընկերությունների հեռանալը: Արդյո՞ք ստեղծված իրավիճակը «հնարավորությունների պատուհան» կդառնա ռուսաստանցի ծրագրավորողների համար։
• Ֆինտեխի զարգացման առաջնահերթությունները նոր միջավայրում:
• Վճարային ենթակառուցվածքի զարգացումը: Պիլոտային գործառնություններ թվային ռուբլով:
• Վճարման այլընտրանքային լուծումները եւ դրանց հեռանկարները: Միջազգային հաշվարկների եւ արտաքին տնտեսական գործունեության գործիքները:
• Բաց բանկինգը որպես ֆինանսական տեխնոլոգիաների շուկայի նորարարական միտումներից մեկը:
• Ֆինտեխը e-commerce-ում. Ինչու՞ են մարքեթփլեյսերը զարգացնում սեփական ֆինտեխ ուղղությունները:
• Բանկերի կողմից «վարկային հոսքագծի» տեխնոլոգիայի իրագործումը` վարկերի կառավարման էկոհամակարգերը։
Կոնֆերանսին մասնակցելու համար կարող եք գրանցվել հղումով.
https://events.kommersant.ru/events/finteh-vektory-razvitiya/
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`
Վերջին լուրեր
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
28.04.2025 | 16:56 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: