2022 թվականին ֆինտեխի զարգացման համար ներդրվել է 5,5 մլրդ դոլար

08.04.2023 | 12:33 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#ֆինտեխ #Արհեստական բանականություն
Արհեստական բանականության (ԱԲ) տեխնոլոգիաների զարգացման ոլորտում մասնավոր ներդրումների ծավալի համաշխարհային աճը տասը տարվա ընթացքում առաջին անգամ կանգ է առել։

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Սթենֆորդի համալսարանի «Արհեստական բանականության ինդեքս 2023» զեկույցը։

Դրանում ասվում է, որ 2022 թվականին արհեստական բանականության ոլորտում մասնավոր ներդրումների ծավալը կազմել է 91,9 միլիարդ դոլար, ինչը 26,7 տոկոսով պակաս է 2021 թվականի ռեկորդային ցուցանիշից (125,4 միլիարդ դոլար)։

Ամենաշատ գումարները ներդրվել են բժշկության եւ առողջապահության ոլորտներում (6,1 միլիարդ դոլար), տվյալների մշակման, կառավարման եւ ամպային տեխնոլոգիաների (5,9 միլիարդ դոլար) եւ ֆինտեխ (5,5 միլիարդ դոլար) ոլորտներում:

Առաջատարը ԱՄՆ-ն է՝ 47,4 մլրդ դոլարի ներդրումներով, որին հաջորդում է Չինաստանը՝ 13,4 մլրդ դոլար։

Եվրամիության երկրները եւ Մեծ Բրիտանիան միասին մոտ 11 մլրդ դոլար են ներդրել արհեստական բանականության ոլորտում, Իսրայելը եւ Հնդկաստանը՝ յուրաքանչյուրը 3 մլրդ դոլար։

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 44670
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW