Stripe վճարային ընկերությունը $6,5 միլիարդի ֆինանսավորում է ներգրավել
17.03.2023 | 10:38 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ amazonaws.com

Finextra.com-ի փոխանցմամբ՝ այս անգամ Stripe-ը գնահատվել է $50 միլիարդ, ինչը զգալիորեն ցածր է 2021 թվականի մարտի ցուցանիշից, երբ ընկերությունը գնահատվել էր $95 միլիարդ։
Հիմնական ներդրողների թվում են Stripe-ի գործող բաժնետերերը՝ Andreessen Horowitz-ը, Baillie Gifford-ը, Founders Fund-ը, General Catalyst-ը, MSD Partners-ը եւ Thrive Capital-ը, ինչպես նաեւ նոր ներդրողները, ներառյալ՝ GIC-ը, Goldman Sachs Asset and Wealth Management-ը եւ Temasek-ը:
«Բիզնես վարելու համար Stripe-ն այս կապիտալի կարիքը չունի»,- ընդգծել են ընկերությունում: Ավելի շուտ, ներգրավված միջոցները կօգտագործվեն ներկայիս եւ նախկին աշխատակիցներին իրացվելիություն տրամադրելու եւ հարկային պարտավորությունները կատարելու համար՝ կապված բաժնետոմսերի տեսքով պարգեւավճարների հետ։
«Վերջին 12 տարվա ընթացքում Stripe-ի ներկայիս եւ նախկին աշխատակիցներն օգնել են ստեղծել հիմնարար տնտեսական ենթակառուցվածք միլիոնավոր ընկերությունների համար ամբողջ աշխարհում, եւ այս գործարքը նրանց հնարավորություն է տալիս օգտվել այն արժեքից, որը նրանք օգնել են ստեղծել»,- ասել է Stripe-ի համահիմնադիր եւ նախագահ Ջոն Քոլիսոնը։
«Սակայն ինտերնետ տնտեսությունը դեռ երիտասարդ է, եւ առաջիկա 12 տարիների հնարավորությունները կգերազանցեն ոչ վաղ անցյալի հնարավորությունները: Այնքան շատ բան կա բացահայտելու եւ ստեղծելու համար: Հիմա մենք պետք է շարունակենք աշխատել»,- հավելել է նա:
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի սկզբին արտասահմանյան մի քանի լրատվամիջոց, վկայակոչելով սեփական աղբյուրների տվյալները, տեղեկացրել էին, որ Stripe վճարային հսկան բանակցություններ է վարում մինչեւ $3 միլիարդ ծավալով ներդրումներ ներգրավելու շուրջ: New York Times-ը, The Wall Street Journal-ը եւ The Information-ը գրել էին, որ ներդրումային նոր փուլի շրջանակում Stripe-ի գնահատումը կարող է կազմել $55-60 միլիարդ։
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Վերջին լուրեր
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
28.04.2025 | 16:56 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: