Լիտվայի ֆինտեխ ոլորտը ձեռնոց է նետել 2022 թվականին արձանագրված ներդրումային համաշխարհային անկմանը՝ գրանցելով եկամուտների 80% աճ:Finextra.com-ի փոխանցմամբ՝ երկիրը, որն ամրապնդել է իր դիրքերը որպես ֆինանսական տեխնոլոգիաների կենտրոն, 2022 թվականի առաջին կիսամյակում, 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, 80%-ով ավելացրել է Լիտվայի լիցենզավորված բանկային բոլոր գործարքներից ստացված եկամուտը ֆինտեխ ոլորտում՝ գրանցելով €375 միլիոնի ցուցանիշ։Դա 26 անգամ ավելի է, քան 2018 թվականի առաջին կիսամյակում գրանցված ցուցանիշը, ընդ որում, ամենաարագ աճող տասը ֆինտեխ ընկերությունների եկամուտներն ավելացել են ավելի քան 100%-ով: Անցած տարի նաեւ տեղի էր ունեցել Լիտվայի պատմության մեջ A սերիայի ամենախոշոր փուլերից մեկը, որի ընթացքում kevin. վճարային ստարտափը ներգրավել էր €61,6 միլիոն։Բացի այդ, ինչպես նշվում է զեկույցում, ներկայում Լիտվայում գրանցված է 263 ֆինտեխ ընկերություն, որտեղ աշխատում է 7000 մարդ, ինչը 19%-ով ավելի է, քան 2021 թվականին։Լիտվայի կարգավորիչ մարմիններն ակտիվ մոտեցում են ցուցաբերել՝ տրամադրված լիցենզիաների շնորհիվ երկիրը ԵՄ խոշորագույն ֆինտեխ հանգույցը դարձնելու համար: Կառավարությունը մտադիր է շարունակել իր ջանքերը, իսկ Ֆինանսների նախարարությունը վերջնական տեսքի է բերում «Ազգային Ֆինանսական տեխնոլոգիաների հարցերով ուղեցույցը 2023-2028թթ․ համար», որը կսահմանի ոլորտի աճի ռազմավարական ուղղությունը առաջիկա հինգ տարիների համար: 10.07.2020 | 09:32 Ինչպես է կառուցված ֆինտեխ շուկան ԵՄ-ում եւ Հայաստանում Կառավարությունը նաեւ €80 միլիոն է հատկացրել հմտությունների զարգացման եւ վերապատրաստման ազգային եռամյա ծրագրի համար, որը կօգնի զարգացնել պահանջարկ ունեցող հմտությունները, այդ թվում՝ ֆինտեխ եւ ՏՏ ոլորտներում:«Այժմ Վիլնյուսը եվրոպական ֆինանսական տեխնոլոգիաների կարեւորագույն կենտրոններից մեկն է, բայց մենք չենք պատրաստվում դրանով եզրափակվել։ 2023 թվականին մենք եւս մեկ քայլ առաջ կանենք երկարաժամկետ նոր առաջարկությունների շնորհիվ, ավելի սերտ ինստիտուցիոնալ համագործակցության եւ շուկայի մասնակիցների հետ ավելի ակտիվ երկխոսության միջոցով»,- ասել է Լիտվայի Բանկի վարչության անդամ Սիմոնաս Կրեպշտան (Simonas Krėpšta)։«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 55721