ՌԴ-ում քննարկվում է առցանց առեւտրի հարթակներում BNPL-ի կարգավորման հարցը
07.12.2022 | 13:09 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ https://www.paymentsjournal.com/

Մասնավորապես, «Կոմերսանտ»-ը ծանոթացել է ապառիկի (Buy Now, Pay Later, BNPL) տրամադրման հարցում սպառողների եւ մարկետփլեյսերի միջեւ հարաբերությունների կարգավորման առաջարկներին, որոնք Ռուսաստանի սպառողների կոնֆեդերացիան անցած շաբաթվա վերջին ուղարկել էր ՌԴ ԿԲ:
Գաղափարն է սահմանել պահանջներ սպառողների վճարունակության պարտադիր ստուգման համար՝ նախքան ապրանքների գնման համար ապառիկ տրամադրելը։ Կոնֆեդերացիան նաեւ անհրաժեշտ է համարում մարկետփլեյսերում վեճերի լուծման արդյունավետ մեխանիզմների ներդրումը: Ներկայումս այս հարցերը կարգավորված չեն։
Փորձագետները խոստովանում են, որ կարգավորումը կօգնի հաճախորդներին, բայց նաեւ կազդի ապրանքների հասանելիության վրա: Կարծիք է բերվում, որ գնորդների ֆինանսական հուսալիությունը ստուգելու պահանջները կարող են ավելացնել նման ծառայության ձեւակերպման ժամանակահատվածը, ինչը տեսականորեն կարող է նվազեցնել գնորդների՝ ապառիկով գնելու ցանկությունը:
Փորձագետները նաեւ կասկածում են, որ ԿԲ-ն պետք է կարգավորի իր կողմից չվերահսկվող հատվածը։ Նշվում է, որ որպես տարբերակ պետք է առանձնացնել մարկետփլեյսերը՝ որպես առեւտրային հարաբերությունների ինքնուրույն ինստիտուտ, որը լրացուցիչ վերահսկողության անհրաժեշտություն կունենա։ Այս դեպքում նրանց համար կարող են սահմանվել լրացուցիչ կանոններ։
Իր հերթին, Wildberries ընկերությունում նշել են, որ այս հատվածում ներկայումս աշխատում են զգալի թվով փոքր եւ միջին բիզնեսներ, եւ սահմանափակումները կարող են հանգեցնել ավելորդ անկայունության ու նվազեցնել ֆինանսական պրոդուկտների քանակը, ինչը «չի աջակցի նաեւ բանկային ոլորտին»:
Միաժամանակ, փորձագիտական մեկ այլ կարծիքի համաձայն, մանրածախ հաճախորդներին ծառայություններ մատուցող վարկատուների նկատմամբ պահանջների հավասարեցման հարցում Կենտրոնական բանկի նախաձեռնություններն «անհրաժեշտ են շուկային առողջ մրցակցության համար»։
BNPL ծառայությունն ակտիվորեն զարգանում է: Այսպես, ըստ Grand View Research-ի տվյալների, դրա ծավալն աշխարհում կազմում է մոտ $5 միլիարդ: 2022-2030 թվականներին BNPL-ի աճի տեմպը գնահատվում է 26%: Ռուսաստանում, ըստ FlexiPay-ի գնահատականների, շուկայի ծավալը 2022 թվականի արդյունքներով կհասնի 8 միլիարդ ռուբլու:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Վերջին լուրեր
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: