Հրապարակվել է վճարային ոլորտում խարդախության համաեվրոպական դասակարգիչը

07.11.2022 | 09:32 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#EBA #խարդախություն #դասակարգիչ
Եվրոպական բանկային ասոցիացիան (Euro Banking Association, EBA) հայտարարել է խարդախության դասակարգչի հրապարակման մասին՝ վճարային ոլորտում խարդախության դեմ պայքարի համաեվրոպական հիմք ապահովելու նպատակով:

Ինչպես նշված է EBA-ի հաղորդագրությունում, դասակարգիչը մշակվել է ասոցիացիայի փորձագիտական խմբի կողմից եւ իրենից ներկայացնում է պարզեցված ու հասկանալի շրջանակ բոլոր տեսակի վճարումների հետ կապված խարդախության սցենարները նկարագրելու համար, ներառյալ՝ քարտերի հետ գործարքները: Սա օգնում է բանկերին եւ վճարային ծառայությունների այլ մատակարարներին համաձայնեցնել այն կատեգորիաները, որոնք նրանք օգտագործում են խարդախության տեսակները նկարագրելու համար:

«Խարդախության տեսակների համար ընդհանուր բառապաշարը կարեւոր նախապայման է ձեր գործընկերների հետ տեղեկատվությամբ կամ տվյալներով կիսվելու համար՝ խարդախությունը կանխելու եւ հայտնաբերելու նպատակով: Մեր դասակարգիչը թույլ է տալիս վճարային փորձագետներին որոշել խարդախության տարբեր սցենարներ, ինչպես նաեւ չարագոծների կողմից օգտագործվող կոնտակտային մեթոդներն ու իրական հնարքները։ Ինչպես նշել է փորձարկմանը մասնակից  օգտատերերից մեկը, սա արդեն հնարավորություն է տվել նրանց ավելի լավ միջոցներ մշակել՝ հաճախորդներին սովորեցնելու եւ զգուշացնելու այն մասին, թե ինչպես են չարագործները կապ հաստատում օգտատերերի հետ»,- ասել է EBA-ի գլխավոր քարտուղար Թոմաս Էգները (Thomas Egner):

Այնտեղ, որտեղ հնարավոր է, EBA-ի խարդախության դասակարգչում օգտագործվում են սահմանումներ՝ հիմնված հեղինակավոր եւ հասանելի աղբյուրների վրա։ Այն նաեւ համաձայնեցվում է խարդախության մասին սահմանումների հետ, որոնք բերված են Խարդախության մասին հաշվետվությունների եվրոպական բանկային վարչության ուղեցույցում՝ PSD2-ին (ԵՄ վճարային երկրորդ դիրեկտիվ - Banks.am) համապատասխան:

EBA-ի դասակարգչի ներդրման առաջին նախաձեռնությունները մեկնարկել են տարբեր համատեքստերում՝ մասնավոր հատվածի հետ անհատական գործընկերության, ազգային եւ տարածաշրջանային մակարդակներում, ինչպես նաեւ օգտագործման առանձին տարբերակների համար՝ խարդախության մասին հաշվետվություններ, օպերատիվ տեղեկատվության եւ տվյալների փոխանակում:

EBA-ի խարդախության դասակարգիչը կթարմացվի ամեն տարի: Այն հասանելի է EBA-ի կայքում այս հղումով:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 53027
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW