Որոշ եվրոպական բանկեր դադարեցնում են աշխատանքը չինական UnionPay վճարային համակարգի քարտերով: «Իզվեստիա»-ի փոխանցմամբ՝ քարտերը սպասարկելիս խնդիրներ են առաջանում նաեւ ռուսաստանցի օգտատերերի մոտ: Մասնավորապես, չեխական KB Bank-ի բանկոմատներն այլեւս չեն ընդունում UnionPay-ի քարտերը։ Բանկում տեղեկացրել են, որ դեռեւս մեկ-երկու շաբաթ առաջ չինական վճարային համակարգի «պլաստիկը» սպասարկվել է, իսկ հիմա՝ ոչ: Միաժամանակ նշվում է, որ խոսքը, ընդհանուր առմամբ, UnionPay քարտերի մասին է՝ անկախ թողարկող երկրից։Զանգվածային բողոքներ են հնչում նաեւ այն մասին, որ UnionPay-ի քարտերը չեն ընդունվում Իսպանիայի մի շարք բանկոմատներում։ Ամենից հաճախ խնդիրներ են առաջացել Euronet-ի, Kutxabank-ի եւ ING-ի բանկոմատներում, ընդ որում, ինչպես պատժամիջոցների տակ հայտնված ռուսաստանյան բանկերի UnionPay-ի «պլաստիկի» մասով, այնպես էլ այն վարկային հաստատությունների, որոնք սահմանափակումների չեն ենթարկվել:Euronet բանկոմատների իսպանական ցանցը հաստատել է, որ որոշ բանկերի կողմից թողարկված քարտերն արգելափակվել են եւ չեն ընդունվելու ընկերության բանկոմատներում՝ միջազգային վճարային համակարգերի եւ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի կարգավորիչ մարմինների կանոններին համապատասխան: Այնտեղ նշել են, որ սահմանափակումները վերաբերել են ռուսաստանյան եւ բելառուսական վարկային հաստատություններին, սակայն ստույգ ցուցակ չեն ներկայացրել։ 13.04.2022 | 15:07 Ռուսաստանցիները խնդիրներ են ունենում չինական UnionPay քարտերով առցանց վճարելիս Բացի այդ, հաճախորդները կիսվում են տեղեկատվությամբ, որ բուլղարական DSK Bank-ը հոկտեմբերի 26-ից կդադարեցնի աշխատել UnionPay-ի հետ: Բանկում նշել են, որ դեռեւս չեն կարող վերջնական տեղեկատվություն տրամադրել. այս ուղղությամբ բանկի եւ UnionPay-ի միջեւ բանակցությունները շարունակվում են։Նշվում է նաեւ, որ հոկտեմբերի 3-ից ֆիննական Nosto բանկոմատներում դադարեցվել է չինական վճարային համակարգի քարտերի ընդունումը։ Այս որոշումը պայմանավորված է ռուս զբոսաշրջիկների հոսքով, որոնք «մի քանի ժամվա ընթացքում դատարկում են» բանկոմատները՝ գումար հանելով UnionPay քարտերից։Փորձագետները նշում են, որ եվրոպական ֆինանսական կառույցները նման որոշումներ են կայացնում քաղաքական եւ տեխնիկական պատճառներով։ Այդուհանդերձ, նրանց կարծիքով, քիչ հավանական է, որ բանկերն ամբողջությամբ հրաժարվեն չինական վճարային համակարգի հետ համագործակցությունից։UnionPay համակարգում մինչ օրս թողարկվել է մոտ 3,5 միլիարդ քարտ։ Դրանցից միայն մոտ 100 միլիոնն է միջազգային:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 55307