Visa-ն 1 տարում 1 միլիարդ անհպում գործարք է մշակել տրանսպորտային ոլորտում
04.10.2022 | 13:11 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ acs.com

«Tap-to-ride» տեխնոլոգիան, որն ուղեւորներին թույլ է տալիս ուղեվարձ վճարելու նպատակով կցել իրենց գործող քարտը կամ շարժական դրամապանակը, շատ ավելի հարմար է, քան հստակ մանրադրամ ունենալու կամ մետրոյի քարտը լիցքավորված պահելու մասին անհանգստանալու կարիքը:
ԱՊՀ-ում Visa-ի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ 2011 թվականին հանրային տրանսպորտի համար «tap-to-pay» տեխնոլոգիան գործարկելուց հետո Visa-ն աջակցել է ավելի քան 550 քաղաքային շարժունակության նախաձեռնությունների:
Պատմության մեջ առաջին անգամ Visa-ի ցանցը համաշխարհային տրանսպորտային համակարգերում մեկ տարվա ընթացքում մշակել է ավելի քան մեկ միլիարդ անհպում գործարք:
Եվրոպային բաժին է ընկնում այդ գործարքների ամենամեծ մասնաբաժինը, այդ թվում՝ Լոնդոնի հանրային տրանսպորտի համակարգում օրական կտրվածքով մշակվող ավելի քան չորս միլիոն գործարքները, թեպետ աճ արձանագրվում է յուրաքանչյուր տարածաշրջանում։ Հյուսիսային Ամերիկային էլ բաժին է ընկնում հանրային տրանսպորտից օգտվելու համար յուրաքանչյուր հինգերորդ անհպում վճարումը։
Անհպում տեխնոլոգիան աջակցում է նաեւ Visa Prepaid եւ Private Label քարտերին, որոնք թվային ուղեւորատոմսերը հասանելի են դարձնում հանրային տրանսպորտից բոլոր օգտվողների համար՝ անկախ նրանց ֆինանսական վիճակից կամ բանկային հաշվի հասանելիությունից, ինչը կարեւոր դեր է խաղում ամբողջ աշխարհում ֆինանսական ծառայությունների հասանելիության գործում:
«Վերջին 60 տարվա ընթացքում Visa-ն համագործակցում է պետական մարմինների հետ, որպեսզի վերափոխի մարդկանց կողմից գործարքների կատարելու, տեղաշարժվելու եւ աճի եղանակները՝ ամբողջ աշխարհում տնտեսությունները զարգացնելու եւ հասարակական բարեկեցության մակարդակը բարձրացնելու նպատակով: Բոլորի կողմից եւ ամենուր իրենց ուղեվարձը վճարելու ուղղությամբ հեղափոխությունն ամենավերջին այդպիսի քայլն է, որով մենք օգնում ենք անել դա»,- ասված է հաղորդագրության մեջ:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: