Հաշվի առնելով տարբեր գործոններ՝ չինական UnionPay վճարային համակարգը կարող է զբաղեցնել Ռուսաստանում վճարային քարտերի շուկայի մինչեւ 5-8%-ը, եթե Visa-ն եւ Masterсard-ը մոտ ապագայում չվերադառնան:Այս մասին «Իզվեստիա»-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի բանկերի ասոցիացիայի փոխնախագահ Ալեքսեյ Վոյլուկովը։ Նա նշել է, որ այժմ 11 բանկ կարող է պաշտոնապես թողարկել նման քարտեր, մի շարք ֆինանսական հաստատություններ համաձայնեցման ընթացակարգեր են անցնում վճարային համակարգի հետ։Expert RA-ի բանկային վարկանիշների գծով առաջատար վերլուծաբան Եվգենի Ռոմանովը կարծում է, որ UnionPay քարտերի նկատմամբ պահանջարկը կախված կլինի թողարկման արժեքից։ Այնուամենայնիվ, նման «պլաստիկ» ձեռք բերելիս պետք է հաշվի առնել, որ այն, առաջին հերթին, նախատեսված է զբոսաշրջության համար։ Նա նշել է, որ քարտն այլ երկրներում կարելի է օգտագործել առեւտրային կենտրոններում կամ մեծ խանութներում, իսկ ահա փոքր կետերում կարող են դժվարություններ առաջանալ։Ռոմանովը զգուշացրել է, որ այս վճարային համակարգով կարող են աշխատել սահմանափակ թվով բանկեր: Նա նաեւ կոչ է արել հաշվի առնել այն հանգամանքը, որ որոշ հարթակների կողմից ՌԴ-ից օգտատերերի վճարումները կարող են արգելափակվել քաղաքական նկատառումներով։ Փորձագետը գտնում է, որ մնացած դեպքերում հանրաճանաչ երթուղիներում, հատկապես չինացիների կողմից պահանջված, քարտերի օգտագործման հետ կապված խնդիրներ չպետք է առաջանան։ 13.04.2022 | 15:07 Ռուսաստանցիները խնդիրներ են ունենում չինական UnionPay քարտերով առցանց վճարելիս Վերլուծաբանի կարծիքով՝ Չինաստանի մտավախությունը ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների ռիսկերի վերաբերյալ եւ աշխարհի առաջատար երկրների շուկաներում UnionPay քարտերի դիրքերը պահպանելու ցանկությունը կստիպի նրան գործել զգուշությամբ եւ հետեւողականորեն՝ հաշվի առնելով Վաշինգտոնի արձագանքը։ Ուստի ռուսաստանյան բանկերի հայտերի հաստատումը կվերահսկվի։«Ֆինմիր» մարկետփլեյսի թվային ակտիվների գծով մասնագետ Իգոր Պանը նշել է, որ գարնանը UnionPay քարտերի նկատմամբ աժիոտաժային պահանջարկը պահպանվեց՝ չնայած դրանց թողարկման բարձր արժեքին՝ որոշ բանկերում մինչեւ 30 հազար ռուբլի: Նա վստահ է, որ հետագայում նման քարտեր թողարկող շուկայի մասնակիցների թվի աճը կնվազեցնի դրանց ձեռքբերման եւ սպասարկման գները։ Պանը նշել է, որ գնագոյացումը շուկայական գործընթաց է, որն ինքնին կկարգավորվի՝ նվազագույնի հասցնելով քարտերի արժեքը, եւ Դաշնային հակամենաշնորհային ծառայության կամ Կենտրոնական բանկի միջամտության իմաստ այստեղ չկա։ Այժմ ռուսաստանյան բանկերում UnionPay քարտերն արժեն 1,2-10 հազար ռուբլու միջակայքում, իսկ դրանց սպասարկումը՝ սկսած 99 ռուբլուց։Union Pay-ի թողարկման բարձր տեմպերը պահպանվում են. 2022 թվականի սկզբից թողարկվել է ավելի քան 85 հազար քարտ, ներառյալ՝ «Мир»-UnionPay քոբրենդինգային քարտերը, նշել են «Ռոսսելխոզբանկ»-ում: Իսկ «Փոստ Բանկ»-ում ամսական թողարկվում է մոտ 10 հազար նման քարտ:Այս բանկում հայտնել են, որ 2022 թվականի մարտից մինչեւ հունիս հաճախորդները չինական վճարային համակարգի քարտերով ծախսել են մոտ 4 միլիարդ ռուբլի, որից ավելի քան 90%-ը՝ արտասահմանում եւ արտասահմանյան խանութներում։ Ամենից հաճախ նման քարտերի տերերը գումար են ծախսել էլեկտրոնային դրամապանակների համալրման, ավիատոմսերի, հագուստի, բիզնես ծառայությունների եւ ավտոպահեստամասերի ձեռքբերման վրա, նշել են բանկում։ UnionPay-ի «պլաստիկով» հաճախորդների ամենամեծ թվով գործարքները կատարվել են Իտալիայում, Թուրքիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Սինգապուրում եւ Նիդեռլանդներում։ Հունիսին արտասահմանում քարտերով գնումների միջին չեկը կազմել է 15,6 հազար ռուբլի, իսկ կանխիկացման գումարը՝ ավելի քան 26 հազար ռուբլի:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 52956