Հնդկաստանն ամբողջ աշխարհին առաջարկում է վճարային իր ինտերֆեյսը
10.07.2022 | 00:44 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ assettype.com

Finextra.com-ի փոխանցմամբ՝ India Stack կայքում հասանելի նախագիծը «բաց API-ների եւ թվային հանրային պրոդուկտների հավաքակազմ է, որոնք նպատակ ունեն բացահայտելու նույնականացման, տվյալների եւ վճարումների տնտեսական պրիմիտիվները բնակչության մասշտաբով»:
«India Stack-ի սկզբունքները, տեխնոլոգիաները եւ ֆունկցիոնալությունը կարող են կիրառվել ցանկացած երկրում: India Stack-ի կազմում ներառված համակարգերից ոչ մեկը չի պահանջում որեւէ արտոնագրված տեխնոլոգիա կամ մտավոր սեփականության իրավունք, որոնք կխոչընդոտեին դրանց ներդրումը ցանկացած այլ երկրում»,- նշված է կայքում:
Digital India Week-ի ընթացքում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին պատմել է UPI ակնթարթային վճարումների համակարգի հաջողության մասին. «Բոլորն, այդ թվում՝ Համաշխարհային բանկը, այն գնահատել են որպես լավագույն հարթակ»:
«Մի անգամ ես հայտնաբերեցի, որ Բիհարում մի մարդ մուրացկանություն էր անում հարթակի վրա եւ գումար էր վերցնում թվային եղանակով»,- հավելել է Հնդկաստանի վարչապետը:
2016 թվականին գործարկված UPI-ը մշակել է 99 միլիարդ գործարք: RuPay քարտային ցանցի հետ մեկտեղ UPI-ը կենտրոնական դեր է խաղում Հնդկաստանի գործադրած ջանքերում` օգտագործելու թվային վճարումները ֆինանսական ծառայություններին հասանելիությունն ընդլայնելու համար:
«UPI-ը ձգողականության կենտրոն է աշխարհի զարգացած երկրների կամ այն երկրների համար, որոնք չեն կարող ներդրումներ կատարել այս տեսակի տեխնոլոգիաներում։ Մեր թվային լուծումները հասանելի են, անվտանգ եւ ունեն ժողովրդավարական արժեքներ»,- ընդգծել է Նարենդրա Մոդին։
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Վերջին լուրեր
13.03.2025 | 09:18 Նորություններ
Լույս է տեսել «Ռուբեն Վարդանյան. «Դոն Կիխոտն» ու «վիշապները»» գիրքը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: