Ինդոնեզական GoTo Group խոշորագույն ստարտափը նախատեսում է նախնական հրապարակային առաջարկի միջոցով $1,1 միլիարդի բաժնետոմսեր տեղաբաշխել: Ընկերությունն IPO անցկացնելու հայտ է ներկայացրել՝ ակնկալելով դրա արդյունքներով ստանալ մոտ $30 միլիարդի գնահատում, գրում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով The Wall Street Journal-ը։Ընկերությունը ծառայություններ է մատուցում մոտոցիկլետային տաքսիների պատվիրման, սննդի եւ տարբեր ապրանքների առաքման, ինչպես նաեւ առցանց վճարումների ու էլեկտրոնային առեւտրի ոլորտներում: Ընկերության ներդրողների թվում են ամերիկյան Google-ը, չինական Tencent Holdings-ը եւ սինգապուրյան Temasek Holdings-ը:GoTo-ի կողմից հայտարարված գումարի IPO իրականացնելու դեմքում, այն իր ծավալով կհայտնվի այս տարվա լավագույն հնգյակում, ինչպես նաեւ կդառնա հինգերորդը Ինդոնեզիայի պատմության մեջ, ըստ Dealogic-ի։«Ինդոնեզիան աշխարհի ամենամեծ եւ ամենահետաքրքիր աճող շուկաներից մեկն է, ինչի մասին է վկայում այս տարի մեր կապիտալի շուկայի կայունությունը համաշխարհային շուկայի տատանողականության պայմաններում»,- նշել է GoTo-ի գործադիր տնօրեն Անդրե Սոելիստյոն (Andre Soelistyo):GoTo Group-ը ստեղծվել է 2021 թվականին Ինդոնեզիայի երկու խոշորագույն տեխնոլոգիական ստարտափների՝ Gojek-ի եւ Tokopedia-ի միաձուլման արդյունքում: Երկու ընկերություններն առաջին անգամ սկսեցին համագործակցել 2015 թվականին՝ արագացնելու էլեկտրոնային առեւտրի առաքումները՝ օգտագործելով Gojek-ի վարորդների տեղական ցանցը:Gojek-ը հիմնադրվել է 2010 թվականին եւ առավել հայտնի է որպես մոտոտաքսիների պատվիրման ծառայություն: Վերջերս ընկերությունը զգալիորեն ընդլայնել է իր գործունեությունը՝ ավելացնելով սննդի եւ ապրանքների առաքման ծառայություններ, ինչպես նաեւ առցանց վճարումներ։Իսկ 2009 թվականին հիմնադրված Tokopedia-ն կառավարում է առեւտրային հարթակ, որը թույլ է տալիս ռիթեյլերներին եւ խոշոր ընկերություններին իրենց արտադրանքն իրացնել Ինդոնեզիայի շուկայում:Forbes USA-ի տվյալներով՝ անցած տարվա սեպտեմբերի դրությամբ GoTo Group-ն ուներ ավելի քան 55 միլիոն օգտատեր, 14 միլիոն վաճառող եւ 2,5 միլիոն վարորդ:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 17985