2021-ին ֆինտեխ ընկերությունները ներգրավել են ավելի քան $210 միլիարդ
08.02.2022 | 12:30 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ rbk.ru

Կրիպտոարժույթների եւ բլոկչեյնի վրա կենտրոնացած ծառայություններում ներդրումները հասել են ռեկորդային $30 միլիարդի: Վճարային տեխնոլոգիաներով զբաղվող ընկերություններում ներդրողների միջոցների ներհոսքը կազմել է $51,7 միլիարդ, կիբեռանվտանգության ոլորտի ընկերություններում՝ $4,9 միլիարդ:
EMEA-ի (Եվրոպա, Մերձավոր Արեւելք եւ Աֆրիկա) Ֆինտեխ ընկերությունները ներգրավել են $77,4 միլիարդի ներդրումներ, ընդ որում՝ 10 խոշորագույն գործարքներից 5-ը բաժին է հասել Մեծ Բրիտանիային: Բրիտանական ընկերություններում ներդրումները 2020 թվականի համեմատ աճել են 7 անգամ եւ կազմել $37,3 միլիարդ։
Ոլորտի խոշորագույն գործարքը, որը փակվել է 2021 թվականին, Լոնդոնի ֆոնդային բորսայի օպերատոր London Stock Exchange Group Plc-ի (LSEG) կողմից Refinitiv-ի՝ ֆինանսական տեղեկատվության աշխարհի առաջատար մատակարարներից մեկի ձեռքբերումն էր ($14,8 միլիարդ):
Ամերիկյան ֆինտեխ ընկերություններում ներդրումներն անցած տարի կազմել են $105 միլիարդ, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ընկերություններում՝ $27,5 միլիարդ։
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Վերջին լուրեր
09.04.2025 | 17:28 Հոդվածներ
ԱԶԲ առաքելության ղեկավարը նշել է ՀՀ տնտեսական աճի վրա ազդող գործոնները
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: