«Բոլորը մեկում»․ Samsung-ը քարտերի համար չիպ է մշակել՝ մատնահետքի սքաներով
26.01.2022 | 12:26 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ ownnews.com


Այն ներառում է անվտանգության մոդուլ, մատնահետքի սքաներ եւ պրոցեսոր, հաղորդում է Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը՝ վկայակոչելով ընկերության հաղորդագրությունը։
Նշվում է, որ մշակումը համապատասխանում է կենսաչափական վճարային քարտերի համար Mastercard միջազգային համակարգի Կենսաչափական գնահատման պլանի վերջին բնութագրերին։ Անվտանգության մոդուլը, որը պահում է մատնահետքերը, ստացել է միջազգային վկայականներ (EMVCo եւ CC EAL 6+):
Համակարգային մարքեթինգի գծով փոխնախագահ Քենի Հաննայի խոսքով՝ մշակված միկրոսխեման «վճարային քարտերում կավելացնի նույնականացման եւ անվտանգության լրացուցիչ մակարդակ»։ Այն նախատեսված է ինչպես վճարային քարտերի, այնպես էլ էլեկտրոնային անցագրերի համար, որտեղ պահանջվում է նույնականացման բարձր պաշտպանվածություն:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ նոր միկրոսխեման կիսահաղորդչային ոլորտում չիպի համար առաջին լուծումն է՝ «բոլորը մեկում» սկզբունքով: Չիպը կարդում է կենսաչափական տեղեկատվությունը մատնահետքի սքաների օգնությամբ, պահում եւ նույնականացնում է գաղտնագրված տվյալները՝ չարտոնված մուտքից պաշտպանված Secure Element-ի (SE) միջոցով, վերլուծում եւ մշակում է տվյալները՝ օգտագործելով անվտանգ պրոցեսոր:
Այս երեք գործառույթների ինտեգրումը մեկ չիպի մեջ արտադրողներին թույլ կտա նվազեցնել քարտերի համար անհրաժեշտ չիպերի քանակը եւ օպտիմալացնել կենսաչափական վճարային քարտերի թողարկումը։
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Վերջին լուրեր
08.04.2025 | 16:42 Նորություններ
Մոսկվայում բնակվող միլիոնատերերի թիվը 10 տարում նվազել է 25%-ով
08.04.2025 | 10:11 Նորություններ
Համագործակցության հուշագիր է ստորագրվել HUMO-ի եւ Arca-ի միջեւ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: