Inc. Russia․ 2021 թվականի 9 ամենահաջողակ ռուսաստանյան ֆինտեխ ստարտափները
10.01.2022 | 09:45 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ incrussia.ru

Inc. Russia-ն պատրաստել է 2021 թվականի 100 ամենահաջողակ ռուսաստանյան ստարտափների առաջին վարկանիշը։ Այն ներառում է ամենահեռանկարային նախագծերը տարբեր ոլորտներում՝ արհեստական բանականությունից եւ ֆինտեխից մինչեւ բժշկական տեխնոլոգիաներ եւ ESG:
Վարկանիշի վրա աշխատելիս ամսագիրը հիմնվել է ներգրավված ներդրումների օբյեկտիվ ցուցանիշների, ընկերության արժեքի եւ եկամուտի աճի տեմպերի վրա։ Այդ նպատակով բաց աղբյուրներից տեղեկատվություն է հավաքագրվել վենչուրային բոլոր հանրային գործարքների վերաբերյալ՝ ԶԼՄ-ների եւ Telegram ալիքների միջոցով։ Բացի այդ, խմբագրությունը դիմել է ռուսաստանյան հիմնադրամներին եւ ընկերություններին՝ տեղեկատվությունը ճշտելու խնդրանքով։
Նշվում է, որ 2021 թվականի վերջի դրությամբ Ռուսաստանի վենչուրային կապիտալի շուկան կազմել է գրեթե $1,8 մլրդ, ընդհանուր առմամբ իրականացվել է առնվազն 217 գործարք։ Համեմատության համար` 2020 թվականի վերջին Inc. Russia-ն այս շուկան գնահատել էր մոտ $304,4 մլն, այդպիսով շուկան տարեկան կտրվածքով աճել է վեց անգամ։
Վարկանիշի «Ֆինտեխ» կատեգորիան ներառում է 9 ստարտափ․
1. Factorin․ B2B բլոկչեյն հարթակ առեւտրի ֆինանսավորման համար, որին միացած են առաջատար մանրածախ ցանցեր, բանկեր, ֆակտորինգային կազմակերպություններ եւ հարյուրավոր մատակարար ընկերություններ: Ներգրավված ներդրումների ծավալը 2021 թվականին կազմել է $11,65 մլն, ստարտափի գնահատումը՝ $23,12 մլն։
2. «Кошелек»․ հավելվածը թույլ է տալիս պահել բոլոր քարտերը սմարթֆոնի վրա․ դրամապանակի առաքելությունն է ազատել աշխարհը պլաստիկ քարտերից: Ներգրավված ներդրումների ծավալը 2021 թվականին կազմել է $10 մլն, ստարտափի գնահատումը՝ $12 մլն։
3. TalkBank․ բանկ, որը թույլ է տալիս կառավարել ֆինանսները մեսենջերներում՝ օգտագործելով չատ-բոտերը VKontakte-ում, WhatsApp-ում, Facebook-ում, Telegram-ում, Viber-ում եւ «Ալիսա» ձայնային օգնականում: Ներգրավված ներդրումների ծավալը 2021 թվականին կազմել է $2,9 մլն, բանկի գնահատումը` $35 մլն։
4. Fuelup. ագրեգատորը զբաղվում է վառելիքի վիրտուալ քարտերով, որոնք թույլ են տալիս վճարել վառելիքի համար բջջային հավելվածում առանց միջնորդավճարի եւ սպասարկման վճարների՝ առանց մեքենայից դուրս գալու: Ներգրավված ներդրումների ծավալը 2021 թվականին կազմել է $6 մլն, ստարտափի գնահատումը՝ $6 մլն։
5. PIM Solutions․ ստարտափը մասնագիտացած է առցանց խանութների համար ծառայությունների մշակման մեջ: Ընկերությունն ավտոմատացնում է փոխգործակցությունը առաքման ծառայությունների հետ եւ օգնում ներգրավել ֆինանսներ: Ներգրավված ներդրումների ծավալը 2021 թվականին կազմել է $3,1 մլն, ստարտափի գնահատումը՝ $27 մլն։
6. «Чаевые Просто»․ էլեկտրոնային թեյավճարների ծառայություն․ 2021 թվականի գարնան տվյալներով՝ ծառայությանը միացվել է 5 հազար հաստատություն, այդ թվում՝ 500-ը Մոսկվայում։ Ներգրավված ներդրումների ծավալը 2021 թվականին կազմել է $5 մլն, ստարտափի գնահատումը՝ $5 մլն։
7. Radario․ զբաղվում է տարբեր միջոցառումների տոմսերի վաճառքի համար ամպային հարթակի մշակմամբ, ընկերությունն ունի ավելի քան 3,5 հազար գործընկեր։ Ներգրավված ներդրումների ծավալը 2021 թվականին կազմել է $3,2 մլն, ստարտափի գնահատումը՝ $5,4 մլն։
8. Parkly․ առեւտրի եւ բիզնես կենտրոններում, օդանավակայաններում, երկաթուղային կայարաններում եւ այլ օբյեկտներում առեւտրային կայանատեղիների որոնման, ամրագրման եւ վճարման համար ամպային հարթակ: Ներգրավված ներդրումների ծավալը 2021 թվականին կազմել է $0,7 մլն, ստարտափի գնահատականը՝ $10 մլն։
9. Jump.Finance․ ծառայությունը մասնագիտացած է ինքնազբաղվածների հետ ընկերությունների աշխատանքի ավտոմատացման ուղղությամբ: Հարթակը թույլ է տալիս հարմարեցնել ինքնազբաղվածներին աշխատավարձի վճարումների հաճախականությունը, օրինակ՝ շաբաթական, օրական կամ ըստ պահանջի: Ներգրավված ներդրումների ծավալը 2021 թվականին կազմել է $1,4 մլն, ստարտափի գնահատումը` $2,7 մլն։
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: