Կենտրոնական բանկերի կողմից «կանաչ» ֆինանսավորման նկատմամբ չափազանց մեծ ոգեւորությունը, ինչպես նաեւ ESG օրակարգի ներքո նրանց վրա քաղաքական ճնշումը կարող են հանգեցնել ֆինանսական աղետի, զգուշացնում են Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) վերլուծաբանները:Ինչպես գրում է «Կոմերսանտ»-ը, կենտրոնական բանկերի ակտիվ ներգրավվածությունը «կանաչ» անցման գործընթացում կարող է հանգեցնել ֆինանսական շուկաների չափից ավել անկայունության եւ նույնիսկ «կանաչ» ֆինանսական փուչիկների առաջացման:«Ֆինանսական կարգավորումը, կլիմայի փոփոխությունը եւ անցումը դեպի ցածր ածխածնային տնտեսություն» ուսումնասիրության մեջ ԱՄՀ փորձագետները նշում են, որ ESG հարցերում կենտրոնական բանկերի ախտորոշիչ եւ քաղաքականության գործիքների զարգացման վաղ փուլը թույլ չի տալիս իրենց հաշվարկել հետեւանքները «կանաչ» ֆինանսավորման ոլորտում՝ կլիմայական ռիսկերի բարձր անորոշության պատճառով։ 11.10.2021 | 14:58 ESG բանկինգը գալիս է փրկելու մոլորակը ԱՄՀ-ն կոչ է անում ածխածնային ցածր պարունակությամբ տնտեսության անցման խնդիրը չհանձնել կենտրոնական բանկերին՝ առանց կառավարությունների հետ համաձայնեցնելու:Կարգավորիչների միջամտությունը նոր շուկային կարող է ազդել նրանց հեղինակության վրա եւ առաջացնել շուկաներում չափազանց մեծ անկայունություն, ինչը հատկապես վտանգավոր է նման արժեթղթերի բարձր գրավչության պատճառով ձեւավորվող «կանաչ փուչիկի» ֆոնին։«Կանաչ» անցման ակտիվ կողմնակիցները կարծում են, որ կարգավորիչները պետք է վարկային ռեսուրսները վերաուղղորդեն դեպի «կանաչ» ներդրումներ՝ բաժանելով կապիտալի կամ գրավի պահանջներն իրենց օգտին եւ սահմանափակելով կամ ամբողջությամբ արգելելով «շագանակագույն» գործունեության վարկավորումը, ինչպես նաեւ պահանջելով ֆինանսական շուկայի մասնակիցներից ապակարբոնացման ծրագրեր եւ պատասխանատվություն դրանց իրականացման համար։ ԱՄՀ-ն, սակայն, նշում է, որ այս պահանջները կարող են հակասել ֆինանսական օրենսդրությանը եւ սպառնալ շուկաների հավասարակշռությանը։Դե ֆակտո, վերլուծաբանները պնդում են, որ ֆինանսական կարգավորիչները պետք է ապահովեն միայն տեղեկատվության թափանցիկություն եւ խաղի հավասար կանոններ, իսկ ֆինանսական շուկան բավականաչափ կատարյալ է, որպեսզի ինքնուրույն եւ պատշաճ կերպով գնահատի ապակարբոնացման նախագծերը:ԱՄՀ-ի կարծիքով՝ դրա համար շուկան կարիք ունի տաքսոնոմիաների (կայուն կամ «կանաչ» ներդրումների դասակարգման համակարգեր): Միաժամանակ, կարգավորիչները կարող են նաեւ վերահսկել դրանց համապատասխանությունը ֆինանսական շուկա մուտք գործող «կանաչ» գործիքներին. այդպիսի պրոդուկտները հաճախ դեռեւս պիտակավորված են որպես «ESG»՝ առանց արտաքին անկախ հաստատման: Tweet Դիտում՝ 5223