Rusbase պորտալը (Rb.ru) ՎՏԲ բանկի աջակցությամբ հրապարակել է ռուսաստանյան ֆինտեխ շուկայի քարտեզը՝ այն ընկերությունների ինտերակտիվ ուղեցույցը, որոնք ստեղծում են տեխնոլոգիական ֆինանսական պրոդուկտներ բիզնեսի, բանկերի եւ վերջնական սպառողների համար:Ռուսաստանյան ֆինտեխ քարտեզի առաջին տարբերակը թողարկվել էր Rb.ru-ի կողմից 2016 թվականի մարտին։ Նոր քարտեզում խմբագիրները վերանայել են ոլորտների բաժանումը եւ թարմացրել մասնակից ընկերությունների տվյալները։Նախագծի նպատակն է առավել մանրամասն ներկայացնել ռուսաստանյան ֆինտեխ շուկայի պատկերը եւ գործարկել այնպիսի պրոդուկտ, որն օգտակար կլինի ստարտափների, բանկերի, այլ ոլորտների կորպորացիաների, ներդրողների եւ բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են ֆինանսական տեխնոլոգիաներով:«ՎՏԲ բանկը երկար տարիներ ակտիվորեն համագործակցում է ֆինտեխ ստարտափների հետ, եւ մեզ շատ է ուրախացնում անկախ ֆինտեխի սրընթաց աճը։ Այն զարգացնում է մրցակցային միջավայրը եւ նոր խթաններ է ստեղծում ավանդական բանկերի համար՝ թույլ տալով շուկա դուրս բերել նորարարական պրոդուկտներ եւ ծառայություններ»,- ասել է ՎՏԲ բանկի Ստարտափների աքսելերատորի տնօրեն Նատալյա Դեգտյարեւան:Քարտեզի վրա հայտնվել են կայացած պրոդուկտով (առնվազն՝ Minimum viable product) ստարտափները, որոնք գործում են ռուսաստանյան շուկայում, ինչպես նաեւ իրենց թիմում ունեն առնվազն մեկ հիմնադիր Ռուսաստանից։ Ընկերությունները բաժանված են չորս հիմնական ուղղությունների՝ անձնական ֆինանսներ, լուծումներ բիզնեսի համար, լուծումներ բանկերի համար եւ InsurTech:Առանձին բաժնում հրապարակված են ռուսաստանյան բանկերի կորպորատիվ ստարտափ նախաձեռնությունները՝ աշխատանքի ձեւաչափի, ակտուալ հարցումների եւ կոնտակտների վերաբերյալ տեղեկատվությամբ։Ֆինտեխ դիտարկումներ«EY-ի ուսումնասիրության համաձայն՝ Ռուսաստանն այն երեք առաջատար երկրների շարքում է, որտեղ ֆինտեխ ծառայությունների ներթափանցումն ամենաշատն է մարդկանց եւ բիզնեսի կյանքում: Ֆինտեխը նաեւ համարվում է այն ոլորտներից մեկը, որը հետաքրքիր կլինի վենչուրային ներդրողների համար առաջիկա 10 տարում»,- նշել է Startech.vc վենչուրային ընկերության համահիմնադիր Վլադիսլավ Զդորենկոն:Frank RG-ի, Dsight-ի եւ Visa-ի կողմից վճարային պրոդուկտների ռուսաստանյան շուկային նվիրված զեկույցում փորձագետներն առանցքային ֆինտեխ միտումների շարքում առանձնացնում են գործընկերային պրոդուկտները RetailTech-ում, կենսաչափությունը, ներկառուցված ֆինանսները, բաժանորդագրությամբ ծառայություններն ու պրոդուկտները, ինչպես նաեւ նեոբանկինգը եւ PFM ծառայությունները:Rb.ru-ի քարտեզը վերահաստատում է վերլուծաբանների դիտարկումները եւ պատկերավոր արտացոլում տեղական ֆինտեխ շուկայի ընթացիկ կարգավիճակն՝ իր միտումներով եւ առանձնահատկություններով.- վերջին տարիներին նկատելիորեն աճել է անձնական ֆինանսների ոլորտում լուծումների մասնաբաժինը. ակնթարթային փոխանցումներ եւ տարաժամկետ վճարումներ, աշխատանք ֆինանսական գրագիտության եւ ներդրումների ուղղությամբ,- բանկերն ակտիվորեն փորձարկում են կենսաչափությունը տարբեր եղանակներով՝ դեմք, մատնահետքեր, ափի երակներ, աչքի ծիածանաթաղանթ,- ռուսաստանյան թվային բանկերն առավելապես աշխատում են ՓՄՁ-ների համար. մրցակցել բանկերի հետ մանրածախ հատվածում դժվար է՝ հաշվի առնելով դրանց էկոհամակարգային ուղղվածությունն ու հնարավորությունները,- համավարակը զգալիորեն նպաստել է QR կոդերով անհպում թեյավճարների տեխնոլոգիայի զարգացմանը,- կայուն է այն հատվածը, որն առաջարկում է լուծումներ բանկերի համար, այստեղից ընկերություններն ակտիվորեն դուրս են գալիս արտերկիր,- արդիական են այն լուծումները, որոնք գտնվում են ռիթեյլի եւ բանկային պրոդուկտների հատման կետում,- ռուսաստանյան ծագում ունեցող կրիպտոնախագծերն ավանդաբար միանգամից աշխատում են ամբողջ աշխարհի համար,- բանկերը շարունակում են շուկայից կլանել պահանջված ֆինտեխ լուծումները։«Եթե նայենք քարտեզին, ապա վերջին տարիներին նոր խաղացողների աճը համեստ է թվում: Ռուսաստանում անկախ ֆինտեխ ընկերություններին դժվար է մրցակցել տեխնոլոգիապես զարգացած բանկերի հետ՝ հաշվի առնելով դրանց հսկայական ռեսուրսը կապիտալի տեսքով: Սակայն հայտնվում են նախագծեր ապահովագրության ոլորտում, ինչն ուրախացնում է։Միաժամանակ, կարող եմ նշել զգալի թվով համաշխարհային ֆինտեխ նախագծեր՝ ռուսալեզու ուժեղ հիմնադիրներով: Օրինակ, նախագծերի մի ամբողջ խումբ փոքր բիզնեսի համար բանկերի ոլորտում․ Anna Money-ը՝ Մեծ Բրիտանիայում, Monite-ը եւ Finom-ը՝ Գերմանիայում: Հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչպես Arival-ը կգործարկվի ԱՄՆ-ում»,- նշել է Fort Ross Ventures հիմնադրամի ներկայացուցիչ, proVenture տելեգրամյան ալիքի հեղինակ Դենիս Եֆրեմովը։«Պետք է ակնկալել e-commerce հատվածում խաղացողների թվի ավելացում, d2c-ի բավականին ուժեղ զարգացում եւ, իհարկե, չպետք է մոռանալ տվյալների վերլուծության շուկայի մասին. համավարակը շարժիչ ուժ հանդիսացավ այս շուկայի զարգացման համար, իսկ ոլորտի մասնակիցների շահույթը հասել է 24․9 միլիարդ ռուբլու:Ամեն օր մենք թողնում ենք հսկայական թվով «թվային հետքեր», որոնք ոչ այլ ինչ են, քան տեղեկատվություն, իսկ տեղեկատվությունը մեր օրերում ամենապահանջված ապրանքներից մեկն է»,- ավելացրել է Finveritas տելեգրամյան ալիքի հեղինակ Ալեքսանդր Պոպովը:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 24528