Payments Awards-2021․ հայտնի է բջջային վճարումների ոլորտում հաղթած ընկերությունը

06.12.2021 | 09:48 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#MobiCash #Compass Plus #Payments Awards
Compass Plus ընկերության բջջային վճարումների MobiCash նորարարական ունիվերսալ ծառայությունը Payments Awards 9-րդ ամենամյա մրցանակաբաշխությանն արժանացել է գլխավոր մրցանակի «Բջջային վճարումների համար լավագույն լուծումներ» անվանակարգում:

MobiCash-ի ներկայացուցիչները մրցանակը ստացել են նոյեմբերի կեսերին Լոնդոնի Marriott Hotel Grosvenor Square-ում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ: Payments Awards-ի մրցանակը շնորհվում է համաշխարհային վճարային ոլորտում ակնառու ձեռքբերումների ու նորարարությունների համար:

«MobiCash-ը Compass Plus-ի թվային լուծումների լայն ընտրանու բաղադրիչն է՝ կազմելով բջջային սարքերին ուղղված թվային վճարումների միասնական էկոհամակարգ: MobiCash-ը դուրս է գալիս վճարումների ընդունման ստանդարտ ծառայության շրջանակից. այն ի վիճակի է բավարարել տարբեր բիզնես ոլորտներից հաճախորդների յուրահատուկ պահանջները եւ տրամադրում է հաճախորդի վճարային փորձն ընդլայնող ժամանակակից մեթոդներ, ինչպես նաեւ մի շարք լրացուցիչ հնարավորություններ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ծառայությունն առաջարկում է վճարումների ընդունման ավելի շահավետ եղանակներ տարբեր ընկերությունների համար՝ սկսած բարեգործական կազմակերպություններից մինչեւ կոմունալ ծառայությունների մատուցողներ, փոքր խանութներից մինչեւ խոշոր առեւտրային ձեռնարկություններ եւ այլն:

«Մենք հպարտ ենք, որ MobiCash-ը ստացել է այս հեղինակավոր մրցանակը, հատկապես նման բարձր մրցակցային պայմաններում: Այս հաղթանակը վերահաստատում է ծառայության բազմակողմանիությունը եւ ապացուցում, որ MobiCash-ն օգնում է բիզնեսին բարգավաճել նույնիսկ անկայուն ժամանակներում, ինչպիսին է COVID-19 համավարակը:

Նշվածի վառ օրինակն են Միացյալ Թագավորության բարեգործական կազմակերպությունները, որոնք փոխել են իրենց մոտեցումը դրամահավաքի նկատմամբ MobiCash-ի օգտագործման շնորհիվ. միանվագ նվիրատվությունները վերածվել են կանոնավոր հանգանակության, եւ պահանջվող գումարները հավաքվել են նույնիսկ ավելի արագ, քան մինչ համավարակը: Սա ընդամենը փոքր մասն է այն ամենից, ինչ հնարավոր է անել MobiCash-ի օգնությամբ, եւ մենք ուրախ ենք կիսվել հավելվածով վճարային համայնքի հետ»,- ասել է Compass Plus-ի ասոցացված փոխնախագահ Բեթան Քուփերը (Bethan Cowper)։

Compass Plus ընկերությունը հիմնադրվել է 1989 թվականին, այժմ հանդիսանում է էլեկտրոնային վճարումների եւ մանրածախ բանկինգի ոլորտում ծրագրային ապահովման պրոդուկտների ճանաչված միջազգային մատակարար:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 19452
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW