Ֆինտեխ ոլորտում ներդրվում է տվյալների անվտանգության ստանդարտ

17.11.2021 | 15:56 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#OFDSS #Plaid #ստանդարտ
Ֆինանսական տեխնոլոգիաներով եւ անվտանգության պահանջների պահպանմամբ զբաղվող ընկերությունների խումբը, այդ թվում՝ Plaid-ը, MX-ը եւ Flinks-ը, գործարկում է նախագիծ՝ ուղղված սպառողների ֆինանսական տեղեկատվության պաշտպանությունն ուժեղացնելուն:

Ինչպես հաղորդում է Finextra.com-ը, Open Finance Data Security Standard (OFDSS) անվանումը ստացած ստանդարտը սահմանում է մի շարք պահանջներ՝ ուղղված անվտանգության ռիսկերի վերացմանը, որոնց սովորաբար հանդիպում են ֆինանսական տեղեկատվությունը մշակող զարգացող ֆինտեխ ընկերությունները:

Plaid-ը նշում է, որ տվյալների անվտանգության առկա ստանդարտները մշակված չէին զարգացման վաղ փուլում գտվող ընկերությունների ժամանակակից ամպային մոդելների համար:

OFDSS-ը բաղկացած է անվտանգության 63 անհատական պահանջներից՝ կառավարման 12 ոլորտների համար, որոնք վերաբերում են տվյալների անվտանգության ընդհանուր ռիսկերի վերացմանը: Այդ ռիսկերին սովորաբար  բախվում են թվային ֆինանսավորման ընկերությունները վաղ փուլում: Ներկայումս ընթանում է կարծիքների հավաքագրումը, իսկ ստանդարտը նախատեսվում է ներդնել 2022 թվականի երկրորդ կեսին։

«Ոլորտը համախմբվում է OFDSS-ի շուրջ, քանի որ այս ստանդարտը կօգնի բարձրացնել տվյալների անվտանգության նշաձողը ֆինտեխ էկոհամակարգում այն ժամանակ, երբ նորարարության տեմպերը արագանում են:

Ստանդարտն ապահովում է ամուր հիմք, որն օգնում է ֆինտեխ ընկերություններին բարելավել անվտանգությունը՝ միաժամանակ կատարելով նորարարություններ, բանկերին վստահություն է տալիս ընկերությունների նկատմամբ, որոնք միանում են իրենց API-ներին եւ, որ ամենակարեւորն է, օգնում է պաշտպանել սպառողներին»,- նշել է Plaid-ի ռիսկերի բաժնի ղեկավար Շանո Ֆոնսեկան:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 21657
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW