Life Plan-ը դարձել է Bank of America-ի ամենաարագ ներդրվող թվային գործառույթը

09.10.2021 | 17:34 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Life Plan #Bank of America #Դեյվիդ Թայրի
Bank of America-ն հայտարարել է մեկ տարի առաջ գործարկված թվային ֆինանսական պլանավորման իր ծառայության՝ Life Plan-ի մեծ պահանջարկի մասին։ Ավելի քան 5 միլիոն հաճախորդ այժմ օգտագործում է Life Plan-ը՝ այն դարձնելով բանկի երբեւէ ամենաարագ ներդրվող թվային գործառույթը:

Life Plan ծառայությունը, որը հասանելի է Bank of America-ի բջջային հավելվածում եւ առցանց բանկինգի հարթակում, առաջարկում է անհատականացված թվային փորձ, որը թույլ է տալիս հաճախորդներին սահմանել եւ հետեւել կարճաժամկետ եւ երկարաժամկետ նպատակներին՝ ելնելով նրանց կյանքի առաջնահերթություններից, ինչպես նաեւ քայլեր ձեռնարկել դրանց հասնելու համար: Գործարկումից ի վեր՝ Life Plan-ի օգտատերերի հաշիվների մնացորդներն ավելացել են $34 միլիարդով:

«Life Plan-ի ունակությունը՝ օգնելու հաճախորդներին սահմանել եւ հետամուտ լինել նրանց եզակի ֆինանսական նպատակներին, ցույց է տալիս, թե ինչպես անհատականացված պլանավորումը եւ ժամանակին արդիական պատկերացումները կարող են խթանել ներգրավվածությունը եւ դրական ազդել մարդկանց ֆինանսական կյանքի կառավարման վրա: Bank of America-ում մենք հաճախորդներին տրամադրում ենք իր դասի մեջ լավագույն թվային փորձը, որպեսզի օգնենք նրանց բավարարել ֆինանսական կարիքներն այսօր ու հաջողությամբ պլանավորել ապագան»,- ասել է Bank of America-ի թվային տեխնոլոգիաների գծով տնօրեն եւ գլոբալ մարքեթինգի բաժնի ղեկավար Դեյվիդ Թայրին։

Life Plan-ը, որը հասանելի է անգլերեն եւ իսպաներեն լեզուներով, ապահովում է հաճախորդի ֆինանսական նպատակների ամբողջական պատկերացում եւ օգնում դրանց հասնելու առաջընթացին: Հինգ հիմնական նպատակները, որոնք Life Plan-ի հաճախորդները դնում են իրենց առջեւ, ներառում են. բյուջեի ձեւավորում եւ խնայողությունների մեկնարկ (35%), վարկի բարելավում (27%), խնայողություն մեծ գնումների համար (22%), անշարժ գույքի ձեռքբերում (21%) եւ խնայողություն կենսաթոշակի համար (18%):

Միլենիալներն ու Z սերնդի ներկայացուցիչները ծառայության ամենաակտիվ օգտվողներն են, նրանց բաժին է ընկնում կյանքի ծրագրերի 62%-ը։ Իսկ X սերնդի եւ Baby Boomers-ի ներկայացուցիչների ցուցանիշը 35% է: Ուսանողները՝ հաճախորդների եւս մեկ ակտիվ խումբ են, նրանց բաժին է ընկնում կյանքի ծրագրերի 20%-ը:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 129655
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW