Western Union-ը նեոբանկ է գործարկում Եվրոպայում
01.10.2021 | 14:36 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ ffnews.com

Ինչպես հաղորդում է Bloomchain.ru-ն, Western Union ընկերությունը Salt Edge-ի տեխնիկական լուծումները կօգտագործի եվրոպական շուկային միտված բազմարժութային նեոբանկի ստեղծման համար:
«Salt Edge-ի տեխնիկական լուծումները կօգնեն Western Union-ին հարաբերություններ հաստատել հաճախորդների հետ՝ տրամադրելով նրանց հասանելիություն բանկային սպասարկման նոր փորձին»,- նշել են Salt Edge-ի ներկայացուցիչները:
Salt Edge-ի գործիքները համապատասխանում են Եվրոպական միության վճարային ծառայությունների երկրորդ դիրեկտիվի (Payment Services Directive, PSD-2) պահանջներին։
Նշենք, որ երկրորդ վճարային դիրեկտիվը գործում է Եվրոպական միության երկրներում 2018-ի հունվարից: PSD-2 մեխանիզմը պարտավորեցնում է բանկերին տրամադրել հաճախորդների տվյալների բազան եւ ծրագրային ինտերֆեյսները (API, Application Programming Interface) երրորդ անձանց, որոնք պատրաստվում են աշխատել ֆինանսական հատվածում: Նման մոտեցումը հնարավորություն է ընձեռում ստեղծել բաց բանկինգ՝ ֆինանսական գործարքների ընթացքում բացառելով միջնորդների առկայությունը:
Western Union-ը միակ խոշոր ընկերությունը չէ, որի թիմը ծրագրում է թվային բանկ ստեղծել Եվրոպայում: Տարվա սկզբին հայտնել էինք, որ ամերիկյան JPMorgan Chase-ը պատրաստվում է Մեծ Բրիտանիայում թվային մանրածախ բանկ գործարկել, որի նպատակն է բրիտանացի սպառողներին առաջարկել բանկային սպասարկման բոլորովին նոր տարբերակ: Օգտագործելով Chase ապրանքանիշը՝ բանկը նորարարական բջջային հավելվածի միջոցով Մեծ Բրիտանիայի հաճախորդների կարիքներին հարմարեցված պրոդուկտներ եւ ծառայություններ կտրամադրի:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: